Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Հոկտեմբեր / 2024 : 21-36

Պատմության մեջ առաջին անգամ մարդիկ միմյանց հետ հաղորդակցվել են քնած ժամանակ․ տեսանյութ

REMspace ստարտափ կարողացել է երկու քնած մարդկանց օգնել տարբեր տներում բառեր փոխանակել հատուկ լեզվով: Փորձարկումն իրականացվել է հատուկ և գաղտնի սարքավորման միջոցով, որը ներառում է սերվեր, ապարատ, Wi-Fi և սենսորներ։ Փորձարկումը իրակացվել է այն ժամանակ, երբ մասնակիցները գիտակցաբար երազ են տեսել, այսինքն՝ տեղյակ են եղել իրենց երազ տեսնելու մասին։ Մասնակիցներից մեկի երազ տեսնելու ժամանակ սերվերը հատուկ լեզվից բառ է ստեղծել և ականջակալների միջոցով փոխանցել նրան: Մարդը երազում կրկնել է այդ բառը։ Ութ րոպե անց երկրորդ մասնակիցն է մտել գիտակցված երազի վիճակ. սերվերը նրան տվել է առաջին մասնակցի հաղորդագրությունը, և նա կրկնել է այն արթնանալուց հետո: Տեխնոլոգիան, սակայն, դեռևս ուսումնասիրված չէ գիտնականների կողմից։ Հայտնագործության հաստատման դեպքում, այն լուրջ առաջընթաց կլինի քնի հետազոտության մեջ և կարող է օգտագործվել հոգեբուժության, հմտությունների ուսուցման և շատ այլ ոլորտներում, ասում է ընկերությունը:
Դիտվել է 30168անգամ
Վերջին լուրեր