Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հոկտեմբեր / 2024 : 20-45
Apple-ը գրանցել է իր բաժնետոմսերի ռեկորդային գին 2024 թվականի հոկտեմբերի 15-ին Apple ընկերության բաժնետոմսերի գինը արժեքի նոր ռեկորդ է գրանցել՝ 237.49 ԱՄՆ դոլար: Apple Inc. ընկերությունը շարունակում է մնալ աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը և ունի 3,55 տրիլիոն դոլար կապիտալիզացիա, և տարվա սկզբից գրանցել է բաժնետոմսերի գնի շուրջ 21% տպավորիչ աճ,: Բաժնետոմսերի արժեքի աճի պատճառը նոր, թարմացված iPad mini-ի ներկայացումն է, որը հագեցած է արագագործ A17 Pro չիպով, Apple Pencil-ի ընդլայնված հնարավորություններով և Wi-Fi 6E կապի տեխնոլոգիայով: Ներդրողները ամուր հավատ ունեն տեխնոլոգիական գիգանտի ապագա աճի նկատմամբ, և ընկերությունն առանձնանում է ֆինանսական կայուն ցուցանիշներով, նորարարական արտադրանքի տեսականիով և պահանջարկի չնվազող մակարդակով:Հոկտեմբերի 15-ի ընթացքում մի շարք այլ ընկերությունների բաժնետոմսեր ևս հասել են իրենց պատմական առավելագույնին, մասնավորապես՝ Walmart, McDonald’s, American Express և այլն։
Դիտվել է 5385անգամ
Վերջին լուրեր