Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Հոկտեմբեր / 2024 : 20-11

Meta-ն ներկայացրել է ինքնուրույն մտածող արհեստական ​​բանականության մոդել

Meta-ն թողարկել է արհեստական ​​բանականության նոր մոդելներ, ներառյալ «ինքնուսույց գնահատողը», որը կնվազեցնի նեյրոնային ցանցերի զարգացման գործընթացում մարդու ներգրավվածությունը։ Արհեստական բանականությունը ստեղծվել է գործիքի հիման վրա, որը հիմքում «մտքերի շղթա» տեխնոլոգիան է։

OpenAI ստարտափը նաև ներկայացրել էր o1 լեզվի մեծ մոդել, որը թարմացվել էր բարդ դատողություններ կատարելու համար: Նեյրոցանցը օժտված է մտածելու կարողությամբ, այն կարող է հարցի վերլուծության ընթացքում ստեղծել մտքերի երկար ներքին շղթա:
Ինքնակատարելագործվող մոդելները վերացնում են «մարդու հետադարձ կապի» վրա հիմնված զարգացման ծախսատար և անարդյունավետ գործընթացները:

Դեռ սեպտեմբերին Meta-ն ներկայացրել է արհեստական ​​բանականության մի շարք նորամուծություններ՝ Llama 3.2 լայնալեզու մոդելի նոր տարբերակների գլխավորութամբ, ինչպես նաև Meta AI ձայնային օգնականը, Ray-Ban խելացի ակնոցների թարմացումը և այլ մշակումներ։
Դիտվել է 2076անգամ
Վերջին լուրեր