Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Հոկտեմբեր / 2024 : 13-50

Այսուհետ արհեստական բանականության կողմից ստեղծված ցանկացած տեքստ կպիտակավորվի Google-ի կողմից

Google-ը հայտարարել է, որ այսուգետ արհեստական բանականության կողմից գեներացված տեքստերը կպիտակավորվեն: «Synthed Text» գործիքը չի ազդի տեքստի բովանդակության որակի և արագության վրա և կլինի ամբողջովին անվճար:

SynthID Text-ը կանխատեսում է, թե որ «նիշը» կգա հաջորդը և, ելնելով յուրաքանչյուր նշանի հայտնվելու հավանականությունից, հավելյալ տեղեկատվություն է ավելացնում այդ հավանականություններին և ձևավորում նիշեր: Կազմված ջրանիշները օգնում են որոշել՝ արդյո՞ք տեքստը ստեղծվել է AI-ի կողմից, թե ոչ: Այս ​​տեխնոլոգիան հնարավորություն կտա ուղղել «AI դետեկտորների» հետ կապված խնդիրները և ուսանողական աշխատանքները կամ շարադրությունները չշփոթել ԱԲ պրոդուկտի հետ։

Google-ը միակ ընկերությունը չէ, որը ցանկանում է օգտագործել այս տեխնոլոգիան: OpenAI-ը նույնպես ջրային նշանների կիրառման մեթոդներ է մշակում, սակայն տեխնիկական խոչընդոտների պատճառով դրա գործարկումն անընդհատ հետաձգվում է։

Շատ երկրներ ևս պլանավորում են գործարկել նմանատիպ ծրագրեր։ Չինաստանը գործարկել է AI-ի կողմից ստեղծված բովանդակության պարտադիր պիտակավորում, ինչը շուտով կհաստատվի նաև ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում։
Դիտվել է 4312անգամ
Վերջին լուրեր