Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Հոկտեմբեր / 2024 : 18-49

Google-ը ստեղծում է AI ծրագիր, որը մարդկանց կփոխարեն կկատարի իրենց աշխատանքները առցանց հարթակում

Google-ն սկսել է աշխատանքները Project Jarvis-ի ստեղծման համար, որը AI-ի վրա հիմնված վիրտուալ օգնական է՝ Chrome վեբ բրաուզերի համար: Այն նախատեսված կլինի մի շարք առաջադրանքների կատարելու, համացանցում տեղեկատվություն որոնելու, առցանց գնումների, ավիատոմսերի ամրագրման համար և այլն:

Ջարվիսը Gemini նեյրոնային ցանցի վրա է հիմնված, և AI օգնականն հասանելի կլինի միայն այս բրաուզերում։ Նոր գործիքը նպատակ ունի օգնել մարդկանց ավտոմատացնել առօրյա առաջադրանքները համացանցում՝ նկարելով և մեկնաբանելով սքրինշոթերը կամ տեքստային հրամանների միջոցով:
Google-ի ալգորիթմի հասանելիությունը բաց կլինի միայն սահմանափակ թվով փորձարկողների համար, որոնք պետք է օգնեն գտնել և վերացնել սխալները, որից հետո կարող է սկսվել նշված նորարարության ավելի մասշտաբային իրականացում։

Microsoft-ի Copilot Vision-ը ևս աշխատում է նման ծրագրի ստեղծման վրա, և նրա գործարկած արհեստական բանականության բրաուզերը կարող է զրուցել օգտատիրոջ հետ այն վեբ էջերի մասին, որոնք նա դիտում է: Apple Intelligence-ը ևս կսկսի ալգորիտմներ հասկանալ, նկարագրել, թե ինչ է կատարվում օգտատիրոջ սարքի էկրանին գործողություններ կատարել հավելվածներում։
Դիտվել է 961անգամ
Վերջին լուրեր