Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Հոկտեմբեր / 2024 : 17-13

Meta-ն հրաժարվում է Google-ից՝ ստեղծելով սեփական AI որոնողական համակարգը

Meta-ն հայտարարել է, որ աշխատում է սեփական AI-ով աշխատող որոնման համակարգի վրա։ Դրա հիմնական նպատակն է նվազեցնել ընկերության կախվածությունը Google-ից և Microsoft Bing-ից: Նոր ստեղծվեղ որոնման համակարգը թույլ կտա AI ամփոփագրերն ուղղակիորեն ինտեգրել ընկերության հավելվածներին կատարվող մի շարք իրադարձությունների վերաբերյալ, ինչպիսիք են օռինակ Instagram-ը և Facebook-ը։
Meta-ի AI բոտերը ներկայումս հիմնվում են Google-ի և Bing-ի տվյալների վրա և հարցումներ են մշակում nstagram-ում և Facebook-ում ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ: Meta-ն մտադիր է դադարեցնել այս պրակտիկան՝ ստեղծելով սեփական որոնման համակարգը, որը կգործի բացառապես ընկերության տվյալների բազայի նյութերով։
Այս գաղափարի իրագործման ամենակարևոր քայլերից մեկը որոնողական ռոբոտի ներդրումն է, որն արդեն իսկ մի քանի ամիս է, ինչ ակտիվորեն ինդեքսավորում է տեղեկատվությունը ինտերնետում։
Բացի որոնման ալգորիթմներ մշակելուց, Meta-ն այժմ նաև հավաքում է աշխարհագրական տվյալներ, որոնք հնարավորություն կտան մրցակցել Google Maps-ի հետ։ Meta-ն նպատակ ունի դառնալ կարևոր դերակատար այս գործընթացում:

Դիտվել է 2396անգամ
Վերջին լուրեր