Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Նոյեմբեր / 2024 : 15-45

Ո՞րն է աշխարհի ամենաթանկ ընկերությունը 2024-ին

Nvidia ընկերությունը, որը զբաղվում է արհեստական բանականության զարգացմամբ և համարվում է ոլորտում առաջատարը, դարձել է աշխարհի ամենամեծ ընկերությունը՝ առաջ անցնելով Apple ընկերությունից, ինչը մեծ ձեռքբերում է Սիլիկոնյան հովտի հսկայի համար: Ընկորության շուկայական կապիտալիզացիան աճել էր մինչև 3․4 տրիլիոն դոլար։ Apple-ի անկումը տեղի ունեցավ Ուորեն Բաֆեթի ղեկավարած Berkshire Hathaway-ի՝ իր Apple-ի բաժնետոմսերի հերթական խոշոր վաճառքի մասին հայտարարությունից հետո:Nvidia-ն աշխարհի AI արագացուցիչների մոտ 75%-ի հեղինակն է, այն գեներատիվ AI հավելվածների հիմքում ընկած կիսահաղորդչային տեխնոլոգիան է, օրինակ՝ OpenAI-ի ChatGPT չաթբոտը: Չնայած դրան, Nvidia-ի բաժնետոմսերը նվազել են գրեթե 5%-ով, ինչպես և Apple-ի արժեթղթերը նույն ժամանակահատվածում նվազել են 6․7%-ով:Վերլուծաբաններն ակնկալում են, որ Nvidia-ի աճը հարթակում կշարունակվի, քանի որ 2026 թվականին նրա կանխատեսվող եկամուտը կկազմի 122 միլիարդ դոլար, որը Apple-ի 124 միլիարդ դոլար կանխատեսվող եկամտից քիչ է պակաս:
Դիտվել է 4997անգամ
Վերջին լուրեր