Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Նոյեմբեր / 2024 : 17-17

«AI-ը կփոխի աշխարհը» - Linux-ի ստեղծող Լինուս Բենեդիկտ Տորվալդս

Linux միջուկի ստեղծող ֆինն Լինուս Բենեդիկտ Տորվալդսը մշտապես կոշտ հայտարարություններով և ծրագրային ապահովման մշակողների քննադատությամբ է հանդես գալիս, սակայն վերջերս նա իր դրական կարծիքն է հայտնել արհեստական ​​բանականության արդյունաբերության մասին։

«AI-ն իսկապես հետաքրքիր է: Կարծում եմ, որ դա կփոխի աշխարհը»,- ասել է Տորվալդսը Վիեննայում կայացած Open Source գագաթնաժողովի շրջանակներում:

Linux-ի ստեղծողը նար նշել է, որ AI-ի ամբողջ արդյունաբերությունը ընդհամենը 10 տոկոսով է իրական, իսկ մնացած 90 տոկոսը ընդհամենը մարքեթինգային քայլ է: Սակայն նա համօզված է, որ 5 տարվա ընթացքում ամեն ինչ կփոխվի և մարդիկ ականատեսը կլինեն AI-ի օգտագործմանը՝ ամեն օր իրական աշխատանքային խնդիրները լուծելու համար, և ոչ միայն ChatGPT-ի հետ շփվելու համար:
Դիտվել է 4192անգամ
Վերջին լուրեր