Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Նոյեմբեր / 2024 : 18-14

Ռոբոտը դարձել է «Չինգաչունգ» խաղի չեմպիոն․ նրան հաղթելու համար կտրվի 10․000 դոլար պարգևավճար

NASA-ի ինժեներ Մարկ Ռոբերը ստեղծել է Ռոքի ռոբոտը, որը անսխալ խաղում է «Քար, մկրատ, թուղթ», կամ՝ «Չինգաչունգ» խաղը:

Ըստ Ռոբերի՝ Չինգաչունգ խաղում ռոբոտին հաղթելու հավանականությունը զրո տոկոս է: Այդ արդյունքին հեղինակը հասել է հակառակորդի ձեռքերի և մատների շարժումներին հետևելու աներևակայելի արագ համակարգ ստեղծելու շնորհիվ: Այս պրոցեսի համար օգտագործվում են ինֆրակարմիր սենսորներ, որոնք տվյալներ են հավաքում վայրկյանում հարյուր անգամ: Սենսորներից ստացված տվյալները փոխանցվում են համակարգչին՝ գտնվելով Ռոքիի պատյանում։ Հետո հատուկ ալգորիթմը 100 տոկոս ճշգրտությամբ որոշում է, թե հակառակորդը երեքից տարբերակից որն է ընտրելու, և այն դա անում է վայրկյանների ընթացքում։

«Ոչ մի ռազմավարություն չի կարող հաղթել Ռոքիին, քանի որ ռոբոտն իր շարժումը կատարում է միայն այն բանից հետո, երբ հակառակորդը սկսում է շարժվել»,- ասել է արտասովոր ռոբոտի հեղինակը, ով այնքան վստահ է իր ստեղծագործության մեջ, որ նույնիսկ 10000 դոլար մրցանակ է սահմանել այն մարդու համար, ով կհաղթի Ռոքիին խաղի ընթացքում։
Դիտվել է 6903անգամ
Վերջին լուրեր