Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Նոյեմբեր / 2024 : 21-04

ԱՄՆ-ում արձանագրվել է երկնային բացատրություն չունեցող 21 դեպք

Պենտագոնը՝ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի հետ միասին հրապարակել են ՉԹՕ-ների (Չբացահայտված անոմալ օբյեկտ) տարեկան զեկույցը։ Չնայած նրանք չեն գտել այլմոլորակայինի ծագման մասին հստակ ապացույց, սակայն ավելի քան 700 նոր զեկույցներից, որոնք ստացվել են անցյալ տարի, կան մոտ երկու տասնյակը, որոնք իսկապես հետաքրքրում են նրանց:

Այս տարվա զեկույցների մի մասը երկրային բացատրություններ ստացել են, իսկ զգալի մասը կմնա հետագա վերանայման համար։ Ղեկավարը խոստովանել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում կա 21 զեկույց, որոնց մասով նրանք դեռ հստակ բացատրություն չունեն։ Դրանք տեղի են ունեցել են մարդկանց աչքի առաջ, արձանագրվել են տեսագրության և այլ սենսորների միջոցով:

Ընդհանուր առմամբ, AARO-ի կողմից իր հիմնադրումից ի վեր անհայտ թռչող օբյեկտների մասին 1,652 դեպք է ուսումնասիրվել։
Դիտվել է 484անգամ
Վերջին լուրեր