Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Նոյեմբեր / 2024 : 15-48

Casio-ն ներկայացրել է իր նոր խելացի մատանին, որը պատրաստված է ժամացույցի դիզայնով

Casio ընկերությունը ներկայացրել է իր նոր տեսականին, որը գլխավորել է ապրանքանիշի CRW-001-1JR մատանին: Ճապոնական ընկերությունը, ոգեշնչվելով իր ձեռքի ժամացույցների ոճից, ստեղծել է նոր, մանրանկարներով զարդարված խելացի մատանի։ Աքսեսուարի թողարկումը նվիրված է Casio-ի՝ թվային ժամացույցների շուկա դուրս գալու 50-ամյակին։Casio-ի նոր մատանին ունի փոքրիկ ներկառուցված LCD էկրան, որը ցուցադրում է ժամանակը: Երեք ֆիզիկական կոճակների միջոցով կառավարվում են ժամային գոտիները, ամսաթվի և ժամի ցուցադրումը, ինչպես նաև կա ժամաչափ և վայրկյանաչափ: Փոխարինվող մարտկոցով այս ժամացույցը ունի երկու տարի երաշխիք և ամբողջովին ջրակայուն է։ Հատկանշական է ընկերության մոտեցումը աքսեսուարի բազմակողմանիությանը: Ամերիկյան մատանու չափը 10․5 է, բայց այն կարելի է կարգավորել ներառված սիլիկոնե բարձիկների միջոցով՝ կախված մատի հաստությունից:Վերջերս Casio-ն նաև վերաթողարկել է իր հայտնի հաշվիչով ժամացույցը և ժամացույցը՝ նախատեսված անկողնու կողքին դնելու համար։
Դիտվել է 2061անգամ
Վերջին լուրեր