Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Նոյեմբեր / 2024 : 16-17

Իլոն Մասկը ցանկանում է միջքաղաքային թռիչքներ իրականացնել իր տիեզերանավով

Իլոն Մասկը հայտարարել է, որ շուտով Starship հրթիռով հնարավոր կլինի մի քաղաքից տեղափոխվել մյուսը։ Գաղափարն թեև թվում է անիրական, քանի որ նախատեսվում էր ադ հռթիռը օգտագործել դեպի Լուսին կամ Մարս թռիչքների համար, սակայն, ըստ Մասկի, հնարավոր կլինի նաև ճանապարհորդել քաղաքների միջև։

Մասկը այս ամենի մասին գրել է իր «X» սոցիալական ցանցում Starship հրթիռով միջազգային թռիչքների գովազդային տեսահոլովակի մեկնաբանությունում։ Նա գրել է․ «Այժմ դա հնարավոր է»։ Ինքնաթիռը հասնում է մինչև 900 կմ/ժ արագության, իսկ հրթիռի արագությունը 27,000 կմ/ժ է, ինչը 3 անգամ կնվազեցնի թռիչքի ժամանակը։ Օրինակ՝ Մոսկվայից դեպի Վլադիվոստոկ թռիչքը կարող է տևել ընդհամենը 15 րոպե։ Ենթադրվում է, որ նման արագությունը պայմանավորված կլինի այն հանգամանքով, որ հրթիռը իր նպատակապետին կհասնի նախ թռչելով տիեզերք ու այնտեղից դեպի իր նպատակակետը։ Հռթիռի տարողությունը 1,000 մարդ է և չի ունենա օդաչուի խցիկի կամ խոհանոց, սակայն տոմսը կարժենա մի քանի հազար դոլար։
Դիտվել է 1122անգամ
Վերջին լուրեր