Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Նոյեմբեր / 2024 : 16-31
Neuralink-ը իրականացրել է մարդու գլխուղեղի չիպավորում Neuralink ընկերությունy, որի հիմնադիրը հանդիսանում է Իլոն Մասկը, ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկել է երկու հիվանդի ուղեղում իմպլանտի տեղադրում, ինչը շուտեվ կփորձարկվի նաև Կանադայում: Ընկերության ղեկավարը հայտնել է, որ արդեն իսկ սկսվել են ուղեղի իմպլանտի փորձարկման թեկնածուների որոնումները։

Կանադայում Neuralink ընկերության արտադրած ուղեղի իմպլանտի առաջին կլինիկական փորձարկումներն իրականացնվելու են Տորոնտոյի University Health Network-ում։ Փորձակման ամսաթիվը դեռևս հայտնի չէ, սակայն նշվում է, որ կամավորները կհավաքագրվեն այն հիվանդներից, ովքեր կորցրել են չորս վերջույթների շարժունակությունը ամիոտրոֆիկ կողային սկլերոզի (ALS) հետևանքով։

Neuralink-ը Մեծ Բրիտանիայում արդեն մի քանի ամիս է, ինչ հավաքագրում է կամավորներ ուղեղի իմպլանտ տեղադրելու համար, սակայն կլինիկական փորձարկումների համար հարմար պայմանները դեռևս ապահովված չեն։ Գլխուղեղի իմպլանտները թույլ են տալիս վերջույթների շարժունակությունը կորցրած հիվանդներին կառավարել համակարգչային կուրսորը, ինչը հետագայում նախատեսվում է բարելավել, ոչպեսզի հիվանդները կարողանան կառավարել սեփական վերջույթները:
Դիտվել է 1030անգամ
Վերջին լուրեր