Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Նոյեմբեր / 2024 : 17-22

Առցանց հանդիպումների ընթացքում հնարավորություն կլինի իրական ժամանակում թարգմանելու մարդկանց խոսքը

Microsoft-ը ինտեգրում է AI-ի հնարավորությունները Teams հարթակում: Նոր AI գործառույթը հնարավորություն կտա առցանց ժողովների ընթացքում մասնակիցներից յուրաքանչյուրին խոսել կամ լսել իրենց զրուցակիցներին ցանկացած այլ լեզվով։ Թարգմանիչը համակարգը իրական ժամանակում ձայնը կնմանակի օտար լեզվով:

Գործառույթը թույլ է տալիս խոսել և լսել հանդիպման մյուս մասնակիցներին ցանկացած լեզվով, ինչը հասանելի կլինի 2025-ի սկզբին: Նախնական փուլում համակարգը կունենա թարգմանություն ինը լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, ճապոներեն, կորեերեն, պորտուգալերեն, մանդարին չինարեն և իսպաներեն, սակայն միևույն է կկարողանա օգտատերերի խոսքը այլ լեզվով մոդելավորել: Նախատեսվում է լեզուների քանակը հասցնել 31-ի։ Copilot-ի AI օգնականը նաև կկարողանա տրամադրել Teams-ի չաթի ինտերֆեյսում համօգտագործվող ցանկացած ֆայլի ամփոփագրեր:
Դիտվել է 802անգամ
Վերջին լուրեր