Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Նոյեմբեր / 2024 : 19-32

Ինչու՞ է OpenAI-ի տնօրենը վաստակում ավելի քիչ քան սանտեխնիկները

Շատերը կարծում են, որ տեխնոլոգիաների ոլորտում աշխատեղ հսկաները ստանում են միլիոնավոր դոլարներ, սակայն, OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանն 2022 թվականին վաստակել է ընդամենը 76,000 դոլար։ Սա հավասար է Կալիֆորնիայում փորձառու փականագործների և էլեկտրիկների աշխատավարձերին, ովքեր տարեկան վաստակում են 75,000 դոլար։
OpenAI-ի գործադիր տնօրենի աշխատավարձը նախկինում եղել է ավելի ցածր աճել է՝ 73,546 դոլարից մինչև 76,001 դոլար։ Իլյա Սուցկվերն ամենաշատն է վաստակում ընկերությունում՝ 322,201 դոլար: Նույնքան վաստակել է OpenAI ֆինանսական տնօրեն Քրիս Քլարկը: Էմմեթ Շիրը, որպես OpenAI-ի գործադիր տնօրեն, 72 ժամ աշխատելու համար որպես ստացել է 3720 դոլար:
2023 թվականի մայիսին Սենատի նիստում Ալթմանը նշել է, որ OpenAI-ում նա չունի բաժնետոմսեր։ Նա նաև հավել է, որ չի պատրաստվում «մեծ փաթեթով բաժնետոմս» ստանալ ընկերությունում, մինչդեռ նա կարող է ստանալ մինչև 7% բաժնետոմս՝ ավելացնելով իր կարողությունը ավելի քան 10 միլիարդ դոլարով։ Հարկ է նշել, որ Ալթմանի կարողությունը առանց OpenAI-ի մասնաբաժնի գնահատվում է ավելի քան 2 միլիարդ դոլար: Նա Reddit-ում ունի ավելի քան 1 միլիարդ դոլար շահույթ։
Դիտվել է 363անգամ
Վերջին լուրեր