Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Նոյեմբեր / 2024 : 18-09

Ապագայում յուրաքանչյուր մարդ կունենա իր անձնական AI օգնականը և բիզնես գործակալը

Microsoft ընկերության Ignite համաժողովի շրջանակներում, ընկերությունը ներկայացրեց ապագայի իր տեսլականը համակարգչային գիտւոթյան զարգացման վերաբերյալ։ Microsoft-ը մտադիր է իր Copilot-ը դարձնել ոչ միայն մարդկանց օգնող գործառույթ, այլ օգտագտիրոջ աշխատանքի հիմնական մասնիկ, որն իր մեջ կընդգրկի մի քանի գործակալների՝ տարբեր առաջադրանքներ կատարելու համար: Copilot-ը կդառնա <<ամենակարող հավելված, որի միջոցով օգտատերերը կկարողանան կատարել իրենց անհրաժեշտ առաջադրանքների հիմնական մասը։ Copilot-ը կունենա երկու հիմնական ռեժիմ՝ Work և Web: Աշխատանքային ռեժիմում Copilot-ը մուտք է գործում Microsoft Graph-ի տվյալներ, ներառյալ էլեկտրոնային նամակները, Teams զրույցները և SharePoint փաստաթղթերը՝ համատեքստի հիման վրա առաջադրանքներ կատարելու համար: Օգտատերը կարող է Copilot-ի միջոցով իրականցնել առաջադրանքներ, որոնք այժմ հնարավոր է կատարել միայն հատուկ AI ծրագրերի կողմից։
«Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա իր Copilot-ը, և յուրաքանչյուր բիզնես գործընթաց պետք է ունենա իր սեփական AI գործակալը» - հայտարարվել է համաժողովի ընթացքում։ Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելայը նշել է․ «Copilot-ը ինտերֆեյս է AI-ի համար»:
Դիտվել է 1204անգամ
Վերջին լուրեր