Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Նոյեմբեր / 2024 : 20-35

Apple-ը թողարկում է նոր Iphone, որը կլինի այնքան բարակ, որը SIM քարտն այնտեղ տեղավորել չի լինի

Apple-ը հայտարել է, որ 2025-ին կթողարկի գերբարակ iPhone 17 Slim-ը (Air), ինչը դեռ նախատիպի փուլում է, բայց Foxconn-ում վաղ արտադրության փորձարկման ժամանակ արդեն փոխել է իր կարգավիճակը proto-1-ից proto-2:
iPhone 17 Slim-ի հիմնական առանձնահատկությունը կլինի նրա նվազագույն հաստությունը՝ 5-ից 6 մմ են: Apple-ի բոլոր ժամանակների ամենաբարակ սմարթֆոնը iPhone 6-ն է՝ 6,9 մմ հաստությամբ, մինչդեռ iPhone 6 Plus-ը ունի 7,1 մմ հաստություն:iPhone 17 Slim-ը կունենա նաև մեկ տեսախցիկ հետևի մասում։ Այն կլինի նաև առաջին iPhone-ներից մեկը, որը կօգտագործի Apple-ի ներկառուցված 5G մոդեմը։ Աղբյուրները նշում են, որ սմարթֆոնը նման բարակության հասցնելու համար Apple-ի ինժեներները բախվել են մի շարք մարտահրավերների։ Մասնավորապես, դժվարություններ են առաջացել սարքի կորպուսում մարտկոցի և ջերմամեկուսիչ նյութերի տեղադրման հետ կապված: Գերբարակ դիզայնի պատճառով Apple-ը ստիպվ էր համաձայնել iPhone-ի ներկայիս մոդելներում երկուսի փոխարեն ունենալ մեկ բարձրախոս: Գլխավոր խնդիրներից մեկը, սակայն, iPhone 17 Slim-ում SIM ֆիզիկական քարտ տեղադրելու անհնարինությունն է: ԱՄՆ-ում iPhone-ները երկու սերունդ է ինչ մնացել են առանց ֆիզիկական քարտերի՝ հենվելով միայն eSIM-ի վրա, սակայն որոշ երկրներում դրանք դեռ ակտուալ չեն, օրինակ, Չինաստանում, որի մեծ շուկայից Apple-ը դժվար թե հրաժարվի և ստիպված ինչ-որ տարբերակ կմտածի:
Դիտվել է 151անգամ
Վերջին լուրեր