Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Նոյեմբեր / 2024 : 12-37

Ավստրալիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որն արգելեց բոլոր սոցիալական ցանցերը 16 տարեկանից ցածր դեռահասների համար

Ավստրալիայի դաշնային խորհրդարանի Սենատը ընդունել է կառավարության առաջարկած օրինագիծը՝ արգելելով սոցիալական ցանցերը 16 տարեկանից ցածր անձանց համար:

Օրենքը նախատեսում է տուգանք՝ մինչև 50 միլիոն ավստրալական դոլարի (33 միլիոն դոլար), TikTok, Facebook, Snapchat, Reddit, X և Instagram համակարգերին խախտումների համար, եթե դեռահասները կարողանան կեղծել իրենց տարիքը հարթակներում։ Բացառությունները կկիրառվեն YouTube, Messenger Kids, WhatsApp, Kids Helpline և Google Classroom հարթակների համար:

Ընդունված փոփոխությունները նաև ուժեղացնում են գաղտնիության պաշտպանությունը։ Պլատֆորմներն այլևս իրավունք չեն ունենա օգտատերերից պահանջել անձնագրեր կամ վարորդական վկայականներ։ Սակայն քննադատները նշում են, որ այլ կերպ հարթակները հնարավորություն չեն ուենենա բացահայտելու օգտատերերի իրական տարիքը։

Հարթակները մեկ տարի ունեն՝ որոշելու, թե ինչպես կիրառել արգելքը՝ նախքան տույժերի կիրառումը: Meta Platforms-ի կարծիքով, որը հանդիսանում է Facebook-ի և Instagram-ի սեփականատերը, օրինագիծը հապճեպ է ընդունվել։
Դիտվել է 81անգամ
Վերջին լուրեր