Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Դեկտեմբեր / 2024 : 16-37

Սաուդյան Արաբիայում գործարկվել է աշխարհի ամենաերկար մետրոն, որը կաշխատի առանց վարորդի

Ֆիքսված երթուղիներ ունեցող րելսային փոխադրամիջոցներն առաջիններից էին, որ սկսեցին աշխատել ավտոմատացված մեխանիզմով: Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում արդեն իսկ հասանելի կլինի աշխարհի ամենաերկար մետրոյի համակարգը, որը կաշխատի առանց վարորդի։ Դեկտեմբերից գործի են դրվել մետրոյի արդեն իսկ երեք գիծ։ 2025-ին Էր-Ռիադում կգործարկվի մետրոյի ևս մեկ առանց վարորդի գիծ։
Մետրոյի ավտոմատացված գծերի երկարությունը հասնում է 176 կմ-ի։ Տրանսպորտային համակարգն ընդգրկում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի առանցքային տարածքները և բիզնես կենտրոնները, ինչպես նաև մշակութային տեսարժան վայրերը։ Ընդհանուր առմամբ, գործում է 85 կայան և դրանց ինտերիերը խնամքով նախագծված է` հեշտացնելու նավիգացիան և երթևեկությունը: Համակարգը նախատեսված է օրական 3,6 միլիոն մարդու ուղևորահոսքի համար։ Այն կնպաստի մայրաքաղաքի վերգետնյա ճանապարհների խցանումների նվազմանը և ածխաթթու գազի արտանետումների տարեկան 12,5 միլիոն տոննայով նվազեցնելուն:
Հաշվի առնելով տեղի ավանդույթները՝ վագոնները բաժանվելու են երեք դասի՝ առաջին կարգի, ընտանեկան և չամուսնացածների համար։
Դիտվել է 383անգամ
Վերջին լուրեր