Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Դեկտեմբեր / 2024 : 19-02

Apple-ը մեղադրվում է իր աշխատակիցներին շանտաժի ենթարկելու և նրանց անձնական սարքերը գաղտնալսելու մեջ

Apple-ի դեմ նոր դատական գործ է հարուցվել, որի համաձայն ընկերությունը մեղադրվում է իր աշխատողների անձնական սարքերի և iCloud հաշիվների ապօրինի գաղտնալսման մեջ՝ արգելելով նրանց նաև քննարկել իրենց աշխատավարձը և աշխատանքային պայմանները սարքերի միջոցով:
Apple-ի աշխատողներից մեկը բողոքը է ներկայացրել Կալիֆորնիայի նահանգային դատարան, պնդելով, որ ընկերությունը աշխատակիցներից պահանջում է ծրագրային ապահովում տեղադրել իրենց անձնական օգտագործման սարքավորումների վրա, որպեսզի Apple-ը կարողանա մուտք գործել իրենց էլ. հասցեներ և օգտագործել իրենց անձնական տվյալները։ Apple-ը, ինչպես նշվել է բողոքարկող կողմից, կիրառում է գաղտնիության քաղաքականություն՝ արգելելով աշխատակիցներին քննարկել աշխատանքային պայմանները։Apple-ը իր հայտարարության մեջ նշում է, որ հայցում ներկայացված պահանջները հիմնավորված չեն, և որ իր աշխատակիցները ամեն տարի վերապատրաստվում են իրենց իրավունքների վերաբերյալ՝ քննարկելու իրենց աշխատանքային պայմանները:«Apple-ում մենք կենտրոնացած ենք աշխարհում լավագույն ապրանքներն ու ծառայությունները ստեղծելու վրա և աշխատում ենք պաշտպանելու գյուտերը, որոնք մեր թիմերը ստեղծում են հաճախորդների համար», – ասել է ընկերությունը:Apple-ի դեմ ներկայացվել է ևս 3 բողոք՝ ԱՄՆ աշխատանքային խորհրդի կողմից՝ աշխատակիցներին անօրինական կերպով միմյանց և լրատվամիջոցների հետ տարբեր հարցերի քննարկումներն արգելելու համար․ հարցեր, ինչպիսիք են սեռական կողմնակալությունը և աշխատավարձերի խտրականությունը, այդ թվում՝ սահմանափակելով նրանց կողմից սոցիալական մեդիայի և աշխատավայրում հաղորդագրությունների Slack հավելվածի օգտագործումը:
Դիտվել է 396անգամ
Վերջին լուրեր