19 / Դեկտեմբեր / 2024 : 17-46
Գիտնականները բացահայտել են, թե ինչպես կարելի է Երկիրը պատշպանել վտանգավոր գիսաստղերի բախումից
The Planetary Science Journal (PSJ) ամսագիրը հրապարակել է, որ Հյուսիսային Արիզոնայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են յուրօրինակ տեխնիկա, որը հնարավորոթյուն է տալիս հայտնաբերել երկարաժամկետ գիսաստղերը՝ մինչ նրանց Երկրին մոտենալը: Այս օբյեկտները հիմնականում տեսանելի չեն Արեգակի մոտ իրենց վերջին անցումից հետո և ստեղծում են «երկնաքարային անձրևներ», որոնց միջոցով էլ, ըստ գիտնականնների, հնարավոր է հայտնաբերել գիսաստղերը: Այս երկարաժամկետ գիսաստղերը պտույտներ են կատարում Արեգակի շուրջ, երբեմն հարյուրավոր տարիներ մնում են անտեսանելի։ Սա նրանց վտանգավոր է դարձնում, քանի որ եթե Երկրին նույնիսկ փոքր գիսաստղ բախվի, այնէ աղետալի հետևանքներ առաջացնել։ Խնդրի լուծումը գտնելու համար գիտնականները կենտրոնացել են երկարաժամկետ գիսաստղերի մնացորդներից առաջացած 17 հայտնի երկնաքարերի հոսքերի վերլուծության վրա: Օգտագործելով մաթեմատիկական մոդելավորում՝ նրանք ստեղծել են «սինթետիկ գիսաստղեր»՝ հիպոթետիկ առարկաներ, որոնց հետագծերը համընկնում են երկնաքարային հոսքերի տվյալների հետ։Այս տեխնիկան արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը, սակայն գիտնականները նախատեսում են զգալիորեն ընդլայնել հետազոտությունը։ Մոտ ապագայում նրանք մտադիր են վերլուծել ևս 247 երկնաքարային հոսք՝ օգտագործելով Survey of Space and Time աստղագիտական նախագծի տվյալները։ Այս նախագիծը, սկսած առաջիկա տարիներին, ավելի մանրամասն տեղեկություններ կհավաքի երկնաքարային հոսքերի և դրանց մայր գիսաստղերի դինամիկայի մասին։
Դիտվել է
1624անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Սամվել Մարտիրոսյանը՝ Ֆեյսբուք -ի եւ Ինստագրամ -ի խափանման մասին
Ֆեյսբուք եւ Ինստագրամ սոցիալական ցանցերում խնդիր կա, որի պատճառով հնարավոր չէ մուտք գործել տվյալ սոցիալական ցանցեր:
Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Հայկական...
23 / Հունվար / 2020
Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Twitter սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին վկայում են ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին հետեւող Downdetector...
23 / Հունվար / 2020
Նոր Xiaomi և Playstation 5. շաբաթվա տեխնոլոգիական անդրադարձը
Windows 7-ի աջակցության դադարեցումից մինչև PlayStation 5-ի առաջին լուսանկարը:
Անցյալ շաբաթ հիշվեց Android-ով աշխատող մի քանի ֆլագմենների և Sony-ի նոր խաղային վահանակի պատկերների հրապարակմամբ:...
05 / Ապրիլ / 2020
Փրկություն տնից աշխատողների համար․հայ մասնագետների ստեղծած՝ միջազգային ճանաչում ունեցող հավելվածը
Առցանց հաղորդակցության ժամանակ միջավայրի աղմուկը վերացնող՝ հայ մասնագետների ստեղծած krisp հավելվածը համաշխարհային պանդեմիայի օրերին միջազգային լայն ճանաչում է ստացել։
Եթե ծրագիրը իմ մոտից միացած...
06 / Ապրիլ / 2020
Hi tech-ի տիրակալները . ԱՄՆ-ի 10 ամենահարուստ IT գործարարները
Հեղինակավոր Forbes հանդեսը ներկայացրել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, որում ներդրումային ոլորտից հետո ամենաշատ ներկայացուցիչներն ունի տեխնոլոգիական ոլորտը։ Ցուցակի...
06 / Ապրիլ / 2020
Գիտնականները ձայնագրել են պինգվինների ստորջրյա խոսակցությունը
Հարավաֆրիկյան Հանրապետության Նելսոն Մանդելայի անվան համալսարանի գիտնականներն առաջին անգամ տեսաձայնագրել են, թե ինչպես են պինգվինները խոսում ջրի տակ: Այս մասին տեղեկացնում է sciencealert.com...
06 / Ապրիլ / 2020
Ամերիկացի ինժեները ծալվող անիվներով հեծանիվ է ստեղծել
Կալիֆոռնիացի Ալեքս Անիմաշոնը, որը նախկինում Jaguar Land Rover և Mobius Motors ընկերություններում որպես ինժեներ է աշխատել, ծալվող անիվներով հեծանիվ է ստեղծել, գրում է newatlas.com կայքը։
Անիմաշոնը...
06 / Ապրիլ / 2020
Lamborghini-ն կարտադրի բժշկական դիմակներ՝ վերազինելով գործարանային արտադրամասերը. Լamborghini.com
Իտալական Lamborghini մեքենաշինական ընկերությունը հայտարարել է, որ վերազինում է իր գործարանային որոշ արտադրամասեր՝ կորոնավիրուսի դեմ պայքարին միանալու նպատակով:
Ինչպես հայտնում է ընկերության...