Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Դեկտեմբեր / 2024 : 15-03

Մրջյունները խնդիրները լուծում են ավելի արագ, քան մարդիկ․ տեսանյութ

Վերջերս համացանցում հայտնվել է մի հետազոտություն, որտեղ մրջյունները խմբային խնդիրներ են լուծում և իրենց արագությամբ գերազանցում են մարդկանց խմբին: Օֆեր Ֆեյներամը, ով այս հետազոտության հեղինակն է, համեմատել է մարդկանց և մրջյունների ունակությունները մեծ և ծանր օբյեկտների տեղաշարժելիս: Փորձի ընթացքում մասնակիցները պետք է տեղափոխեին T-աձև օբյեկտ՝ երեք սենյակներից կազմված լաբիրինթոսով: Մարդկիկ բաժանված էին երեք խմբի՝ անհատներ, 6-9 հոգանոց խմբեր և մինչև 26 հոգուց կազմված խմբեր: Մրջյունները ևս աշխատել են միայնակ, փոքր խմբերով (7 մրջյուն) և մեծ խմբերով (80 մրջյուն):


Արդյունքներից պարզ է դարձել, որ միայնակ աշխատելիս մարդիկ ավելի արդյունավետ են, քան խմբերով աշխատելիս, սակայն խմբային աշխատանքում մրջյունները միևնույն է գերազանցել են մարդկանց: Միջատները ունեն կոլեկտիվ հզոր հիշողություն, որը նրանց օգնել է խուսափել սխալներթույլ տալուց և աշխատել ավելի հավաքականորեն:

Ամբողջական հետազոտությունը կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝
Դիտվել է 4594անգամ
Վերջին լուրեր