Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Դեկտեմբեր / 2024 : 16-14

Կստորագրվի արհեստական բանականության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիա

Կառավարությունը որոշել է ստորագրելԵվրոպայի խորհրդի շրջանակային «Արհեստական բանականության և մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» կոնվենցիան։

Արհեստական բանականությունը զարգանում է աննկարագրել արագությամբ՝ ակտիվորեն կիրառվելով տարբեր ոլորտներում։ Սակայն շատ հաճախ այն կարող է հանգեցնել մարդու իրավունքների և ժողովրդավարության սկզբունքների խախտման, ինչը մեծամասամբ պայմանավորված է ոչ լիարժեք կարգավորումներով և վերահսկողության բացակայությամբ կարող է խախտել մարդու իրավունքները։

Արդարադատության փոխնախարարը նշում է, որ ՀՀ-ում արհեստական բանականության պատշաճ կիրառման համար դեռևս բավարար իրավական հիմքեր չեն սահմանվել, և ստորգրվող կոնվենցիան կօգնի խնդրին տալ որոշակի լուծում։ Փաստաթուղթը նաև նախատեսում է բացառել խտրականությունը թվայնացման գործընթացներում և կանխարգելել անձնական տվյալների չարաշահումը։

Կոնվենցիան ստորագրել են շարք երկրներ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը, ԵՄ-ը, Իսրայելը, Վրաստանը և այլ երկրներ։ Այն ուժի մեջ կմտնի այլ հինգ պետությունների ստորագրելուց հետո՝ ներառյալ ԵԽ երեք պետություն։
Դիտվել է 2120անգամ
Վերջին լուրեր