Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Հունվար / 2025 : 14-45

Samsung ընկերությունը 2025-ին կստեղծի մարդանման ռոբոտներ

Samsung Electronics-ը, նպատակ ունենալով վերկանգնել և ամրապնդել իր դիրքերը տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի արադրության ոլորտում, մեկնարկել է իր մարդանման ռոբոտների ստեղծման ծրագիրը:

Samsung-ը 2024-ի տրեվերջին հայտարարել է, որ ձեռք է բերել Rainbow Robotics վերահսկիչ փաթեթը, որը ռոբոտային համակարգեր մշակող փաթեթ է: 2023-ին Samsung-ը դարձել էր այս ընկերության 14,7% բաժնետոմսերի սեփականատերը՝ ներդնելով 86,8 միլիարդ հարավկորեական վոն։ Այժմ այս մասնաբաժինն ավելացրել է մինչև 35%՝ դարձնելով ընկերությանը խոշորագույն բաժնետեր։

Samsung-ը ցանկանում է համատեղել իր արհեստական ​​բանականությունը Rainbow Robotics-ի հետ, որը արդեն իսկ մշակել է հարավկորեական առաջին երկոտանի ռոբոտ Hubo-ն։ Future Robotics Initiative Team նախագիծը կապահովի նորագույն սերնդի, գերժամանակակից ռոբոտների արտադրություն։

Samsung-ի ներգրավվումը մարդանման ռոբոտների շուկա մեծ ազդեցություն կունենա մրցակցության էլ ավելի ուժեղացման վրա, չնայած շուկայի արդեն իսկ լարվածության։ Այս ոլորտում խոշոր խաղացող է Nvidia-ն, որը նախատեսում է 2025 թվականի առաջին կեսին թողարկել Jetson Thor համակարգիչները, որոնք նախատեսված են հենց մարդանման ռոբոտների համար։ Nvidia-ի ընդլայնումը ռոբոտաշինության ոլորտում տեղի է ունեցել այն ​​ժամանակ, երբ Amazon-ը, Microsoft-ը և Google-ը սկսել էին նվազեցնել իրենց կախվածությունը ընկերությունից, և հետաքրքրվել մարդանման ռոբոտների արտադրությամբ:
Դիտվել է 1456անգամ
Վերջին լուրեր