Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Հունվար / 2025 : 14-21

Meta-ն հրաժարվում է գրաքննությունից՝ վերադառնալով խոսքի ազատության սկզբունքներին

Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը տեսաուղերձում նշել է, որ իր ղեկավարած հարթակներում գրաքննության սահմանափակումները հասել են անընդունելի մակարդակի։ Ընկերությունը որոշել է դադարեցնել համագործակցությունը երրորդ կողմի փաստերի ստուգման ծառայությունների հետ և վերացնել որոշ թեմաների, ինչպիսիք են ներգաղթը և գենդերային ինքնության հարցերը, քննարկելու սահմանափակումները։

Ցուկերբերգը փաստերի ստուգման մեխանիզմները համարել է չափազանց քաղաքականացված և կողմնակալ՝ շեշտելով, որ անհրաժեշտ է վերադառնալ խոսքի ազատության սկզբունքներին։

Meta-ի գլոբալ քաղաքականության ղեկավար Ջոել Կապլանը հավելել է, որ անկախ մոդերատորների ներգրավումը սկզբում ուներ դրական նպատակներ, սակայն դա հանգեցրեց նույնիսկ անմեղ բովանդակության գրաքննության։

Այս փոփոխությունների շրջանակում Facebook-ը, Instagram-ը և Threads-ը կօգտագործեն «Համայնքային նշումներ» գործիքը, որը նման է X (նախկին Twitter)-ում արդեն գործող համակարգին։ Օգտատերերը հնարավորություն կունենան գրառումներին ավելացնել նշումներ, որոնք ավելի հստակ կբացատրեն կոնտեքստը կամ կցուցադրեն հնարավոր սխալները։ Նշումները կգնահատվեն համայնքի մյուս անդամների կողմից։

Սպասվում է, որ Community Notes-ը գործարկվելու է առաջիկա ամիսներին, սակայն սկզբնական փուլում այն հասանելի կլինի միայն ԱՄՆ օգտատերերին։ Իր խոսքում Ցուկերբերգը անդրադարձել է տարբեր երկրների գրաքննությանը, ընդգծելով, որ ԱՄՆ-ն հանդիսանում է խոսքի ազատության պաշտպանվածության առաջատար երկիր։ Նա նաև նշել է, որ համագործակցելու է Թրամփի հետ՝ ամերիկյան ընկերություններին օտարերկրյա կառավարությունների կողմից գրաքննության ճնշումներին դիմակայելու համար։
Դիտվել է 979անգամ
Վերջին լուրեր