Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Հունվար / 2025 : 14-38

Պավել Դուրովը կասկածի տակ է դնում Մարկ Ցուկերբերգի խոստումները Instagram-ում և Facebook-ում խոսքի ազատության վերաբերյալ

Պավել Դուրովը հեգնանքով արձագանքել է Մարկ Ցուկերբերգի հայտարարությանը, որտեղ վերջինս խոստանում էր վերացնել գրաքննությունը Meta ընկերության հարթակներում:

Telegram-ի իր ալիքում Դուրովը շեշտել է, որ Ցուկերբերգը որևէ ռիսկի չի դիմում խոսքի ազատության համար պայքարում, քանի որ այն արդեն իսկ պաշտպանված է ԱՄՆ-ում:

«Հպարտ եմ, որ Telegram-ը խոսքի ազատությունը պաշտպանել է այն ժամանակ, երբ դա քաղաքականապես ապահով չէր: Մեր սկզբունքները կախված չեն ընտրությունների արդյունքներից կամ քաղաքական կոնյուկտուրայից»,- նշել է Դուրովը՝ հավելելով. «Այսօր որոշ հարթակներ հայտարարում են, թե պատրաստ են նվազեցնել գրաքննությունը: Բայց նրանց իրական նվիրվածությունը կփորձարկվի միայն այն ժամանակ, երբ քաղաքական իրավիճակը կրկին փոփոխվի: Դյուրին է խոսել արժեքների մասին, երբ դրանք ռիսկեր չեն առաջացնում»:

Նշենք նաև, որ վերջերս Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ Meta-ն դադարեցնելու է փաստերի ստուգման ծառայությունների օգտագործումը Facebook, Instagram և Threads հարթակներում՝ ընդգծելով, որ ներկայիս համակարգը «առաջացրել է բազմաթիվ սխալներ և ավելորդ գրաքննություն»:
Դիտվել է 3377անգամ
Վերջին լուրեր