15 / Հունվար / 2025 : 14-53
ChatGPT-ին այսուհետ կարող է առանց ձեր միջամտության իրականացնել ձեր առաջադրանքները
OpenAI-ն ներկայացրել է Tasks անունով նոր գործառույթ, որը հնարավորություն է տալիս ChatGPT-ին հիշեցումներ կազմել և իրականացնել պլանավորված գործողություններ: Այս նոր հնարավորությունը, որը ներկայումս հասանելի է բետա տարբերակով, նպատակ ունի ChatGPT-ին ավելի մոտեցնել վիրտուալ օգնականների՝ օրինակ Google Assistant-ի կամ Siri-ի, գործառույթներին: Tasks-ի միջոցով կարելի է ուղղակիորեն առաջադրանք ձևակերպել՝ նշելով, թե ինչ և երբ պետք է արվի: Օրինակ՝ կարելի է խնդրել ամեն օր որոշակի ժամին տեղեկացնել եղանակի մասին, հիշեցնել անձնագրի ժամկետի մոտալուտ ավարտը կամ նույնիսկ հեքիաթ գրել՝ երեխաներին քնելուց առաջ պատմելու համար: Այս հնարավորությունը բացելու համար օգտատերերը պետք է ընտրեն «4-րդ մոդելը՝ պլանավորված առաջադրանքներով» և համապատասխան հրահանգներ ուղարկեն՝ նշելով դրանց կատարման ժամկետը: Tasks-ը նաև ունակ է առաջարկել նոր առաջադրանքներ՝ հիմնվելով նախորդ զրույցների վրա, սակայն օգտատերը պետք է հաստատի յուրաքանչյուր առաջարկ:Առաջադրանքները կարելի է կառավարել զրույցների միջոցով կամ Tasks-ի հատուկ բաժնում, որը հասանելի է ChatGPT-ի վեբ տարբերակի միջոցով: Կատարած առաջադրանքների մասին ծանուցումներ կարելի է ստանալ բոլոր համաժամացված սարքերում: Կարևոր է նշել, որ միաժամանակ հնարավոր է գործարկել առավելագույնը 10 ակտիվ առաջադրանք:
Նոր ֆունկցիան ներկայումս հասանելի է բետա տարբերակով՝ Plus, Team և Pro պլանների բաժանորդների համար: OpenAI-ն դեռևս չի հստակեցրել՝ արդյոք այն հասանելի կլինի անվճար օգտատերերի համար, սակայն ենթադրվում է, որ Tasks-ը կմնա պրեմիում ծառայության մաս՝ ամսական $20 կամ տարեկան $200 վճարի դեպքում:
Հավելենք, որ մինչ այս ChatGPT-ն նախատեսված էր միայն անմիջապես ստացված հարցումներին արձագանքելու համար: OpenAI-ն այս նոր ֆունկցիայի միջոցով ընդլայնել է չաթբոտի կիրառման հնարավորությունները՝ վերածելով այն երկարաժամկետ պլանավորման գործիքի: Ապագայում սպասվում են նաև նորարարություններ, ինչպիսիք են Operator գործակալը, որը կկարողանա վերահսկել համակարգչային գործողությունները, և Caterpillar նախագիծը, որը կտրամադրի ինտեգրացիայի հնարավորություններ Tasks-ի հետ՝ տվյալների վերլուծության, վեբ զննարկման և փաստաթղթերի կառավարման համար:
Դիտվել է
1042անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Սամվել Մարտիրոսյանը՝ Ֆեյսբուք -ի եւ Ինստագրամ -ի խափանման մասին
Ֆեյսբուք եւ Ինստագրամ սոցիալական ցանցերում խնդիր կա, որի պատճառով հնարավոր չէ մուտք գործել տվյալ սոցիալական ցանցեր:
Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Հայկական...
23 / Հունվար / 2020
Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Twitter սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին վկայում են ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին հետեւող Downdetector...
23 / Հունվար / 2020
Նոր Xiaomi և Playstation 5. շաբաթվա տեխնոլոգիական անդրադարձը
Windows 7-ի աջակցության դադարեցումից մինչև PlayStation 5-ի առաջին լուսանկարը:
Անցյալ շաբաթ հիշվեց Android-ով աշխատող մի քանի ֆլագմենների և Sony-ի նոր խաղային վահանակի պատկերների հրապարակմամբ:...
05 / Ապրիլ / 2020
Փրկություն տնից աշխատողների համար․հայ մասնագետների ստեղծած՝ միջազգային ճանաչում ունեցող հավելվածը
Առցանց հաղորդակցության ժամանակ միջավայրի աղմուկը վերացնող՝ հայ մասնագետների ստեղծած krisp հավելվածը համաշխարհային պանդեմիայի օրերին միջազգային լայն ճանաչում է ստացել։
Եթե ծրագիրը իմ մոտից միացած...
06 / Ապրիլ / 2020
Hi tech-ի տիրակալները . ԱՄՆ-ի 10 ամենահարուստ IT գործարարները
Հեղինակավոր Forbes հանդեսը ներկայացրել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, որում ներդրումային ոլորտից հետո ամենաշատ ներկայացուցիչներն ունի տեխնոլոգիական ոլորտը։ Ցուցակի...
06 / Ապրիլ / 2020
Գիտնականները ձայնագրել են պինգվինների ստորջրյա խոսակցությունը
Հարավաֆրիկյան Հանրապետության Նելսոն Մանդելայի անվան համալսարանի գիտնականներն առաջին անգամ տեսաձայնագրել են, թե ինչպես են պինգվինները խոսում ջրի տակ: Այս մասին տեղեկացնում է sciencealert.com...
06 / Ապրիլ / 2020
Ամերիկացի ինժեները ծալվող անիվներով հեծանիվ է ստեղծել
Կալիֆոռնիացի Ալեքս Անիմաշոնը, որը նախկինում Jaguar Land Rover և Mobius Motors ընկերություններում որպես ինժեներ է աշխատել, ծալվող անիվներով հեծանիվ է ստեղծել, գրում է newatlas.com կայքը։
Անիմաշոնը...
06 / Ապրիլ / 2020
Lamborghini-ն կարտադրի բժշկական դիմակներ՝ վերազինելով գործարանային արտադրամասերը. Լamborghini.com
Իտալական Lamborghini մեքենաշինական ընկերությունը հայտարարել է, որ վերազինում է իր գործարանային որոշ արտադրամասեր՝ կորոնավիրուսի դեմ պայքարին միանալու նպատակով:
Ինչպես հայտնում է ընկերության...