21 / Հունվար / 2025 : 16-29
Տեխնոլոգիական առաջընթացի նոր փուլ․ մարդանման ռոբոտների առաջին մրցավազքը մարդկանց հետ

Հիմնական պահանջն այն է, որ ռոբոտները պետք է նման լինեն մարդկանց՝ ունենալով մեխանիկական կառուցվածք, որը թույլ կտա շարժվել երկու ոտքով՝ առանց անիվների։ Նրանց բարձրությունը պետք է լինի 0,5-ից 2 մետրի սահմաններում, իսկ ազդրից մինչև ոտքը՝ առնվազն 0,45 մետր:
Մրցավազքին կարող են մասնակցել ինչպես ինքնավար, այնպես էլ հեռակառավարվող ռոբոտներ։ Մրցավազքի ընթացքում թույլատրվում է մարտկոցների փոխարինում:
Անցյալ տարի Պեկինում տեղի ունեցած հերթական կիսամարաթոնում Galbot մարդանման ռոբոտը վերջնագծում ողջունել էր վազորդներին: Սակայն գալիք մարաթոնը կլինի ռոբոտների առաջին լայնածավալ մրցավազքը՝ շեշտադրելով Չինաստանի նպատակադրվածությունը զարգացնելու ռոբոտաշինությունը, մասնավորապես մարդանման ռոբոտների ոլորտը՝ տեխնոլոգիական անկախության և տնտեսական աճի ապահովման համար:
Չինաստանը նաև կիրառում է ռոբոտներ՝ ծերացող բնակչության խնդիրները լուծելու համար՝ նրանց տրամադրելով ուղեկիցների, առողջապահական և կենցաղային օգնականների դերեր:
Պաշտոնական տվյալներով՝ մինչև 2024 թվականի վերջը Չինաստանում 60 և ավելի բարձր տարիքի բնակչությունը կկազմի 310 միլիոն մարդ կամ ընդհանուր բնակչության 22%-ը։
Բացի այդ, ռոբոտները դիտարկվում են որպես աշխատուժի պակասի խնդրի լուծման միջոց։ 2023 թվականին չինական ընկերություններն արտադրության մեջ ներգրավել են մոտ 277 հազար ռոբոտ, ինչը կազմում է համաշխարհային արտադրության 51%-ը։
Այնուամենայնիվ, չնայած հավակնոտ ծրագրերին, լիարժեք մարդանման ռոբոտների ստեղծումը շարունակում է մնալ բարդ տեխնիկական մարտահրավեր։ Չինաստանի կառավարությունը սուբսիդիաներ է տրամադրում այս ոլորտում հետազոտությունների և զարգացման համար՝ խթանելու առաջընթացը։
Դիտվել է
2457անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Սամվել Մարտիրոսյանը՝ Ֆեյսբուք -ի եւ Ինստագրամ -ի խափանման մասին
Ֆեյսբուք եւ Ինստագրամ սոցիալական ցանցերում խնդիր կա, որի պատճառով հնարավոր չէ մուտք գործել տվյալ սոցիալական ցանցեր:
Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Հայկական...
23 / Հունվար / 2020
Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Twitter սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին վկայում են ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին հետեւող Downdetector...
23 / Հունվար / 2020
Նոր Xiaomi և Playstation 5. շաբաթվա տեխնոլոգիական անդրադարձը
Windows 7-ի աջակցության դադարեցումից մինչև PlayStation 5-ի առաջին լուսանկարը:
Անցյալ շաբաթ հիշվեց Android-ով աշխատող մի քանի ֆլագմենների և Sony-ի նոր խաղային վահանակի պատկերների հրապարակմամբ:...
05 / Ապրիլ / 2020
Փրկություն տնից աշխատողների համար․հայ մասնագետների ստեղծած՝ միջազգային ճանաչում ունեցող հավելվածը
Առցանց հաղորդակցության ժամանակ միջավայրի աղմուկը վերացնող՝ հայ մասնագետների ստեղծած krisp հավելվածը համաշխարհային պանդեմիայի օրերին միջազգային լայն ճանաչում է ստացել։
Եթե ծրագիրը իմ մոտից միացած...
06 / Ապրիլ / 2020
Hi tech-ի տիրակալները . ԱՄՆ-ի 10 ամենահարուստ IT գործարարները
Հեղինակավոր Forbes հանդեսը ներկայացրել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, որում ներդրումային ոլորտից հետո ամենաշատ ներկայացուցիչներն ունի տեխնոլոգիական ոլորտը։ Ցուցակի...
06 / Ապրիլ / 2020
Գիտնականները ձայնագրել են պինգվինների ստորջրյա խոսակցությունը
Հարավաֆրիկյան Հանրապետության Նելսոն Մանդելայի անվան համալսարանի գիտնականներն առաջին անգամ տեսաձայնագրել են, թե ինչպես են պինգվինները խոսում ջրի տակ: Այս մասին տեղեկացնում է sciencealert.com...
06 / Ապրիլ / 2020
Ամերիկացի ինժեները ծալվող անիվներով հեծանիվ է ստեղծել
Կալիֆոռնիացի Ալեքս Անիմաշոնը, որը նախկինում Jaguar Land Rover և Mobius Motors ընկերություններում որպես ինժեներ է աշխատել, ծալվող անիվներով հեծանիվ է ստեղծել, գրում է newatlas.com կայքը։
Անիմաշոնը...
06 / Ապրիլ / 2020
Lamborghini-ն կարտադրի բժշկական դիմակներ՝ վերազինելով գործարանային արտադրամասերը. Լamborghini.com
Իտալական Lamborghini մեքենաշինական ընկերությունը հայտարարել է, որ վերազինում է իր գործարանային որոշ արտադրամասեր՝ կորոնավիրուսի դեմ պայքարին միանալու նպատակով:
Ինչպես հայտնում է ընկերության...