Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Հունվար / 2025 : 17-48

OpenAI-ը 2025--ին կթողարկի իր նորարարական Operator ծրագիրը

OpenAI-ի արտադրանքի գծով տնօրեն Քևին Վեյլը հայտարարել է 2025 թվականին նոր՝ Operator կոչվող գործիքի թողարկման մասին։ Այս գործիքը ChatGPT-ին մարդկանց թույլ կտա ցանկացած գործողություն կատարել համակարգչում իրենց փոխարեն, օրինակ՝ գրել կոդ․ պլանավորել ճամփորդություն և ամրագրել տոմսեր:

Գլխավոր տնօրենը նշել է, որ արհեստական ​​բանականությունը օրեցօր զարգանում է, և բարձրանում են նաև դրա ուսումնասիրման մակարդակը։ Դեռ 2024 թվականի դեկտեմբերի 5-ին OpenAI-ը թողարկել էր o1 կոչվող հիմնավորման մոդելը, որը հասանելի է միայն Plus-ի բաժանորդներին՝ ամսական 20 դոլար վճարով։

Նոր Pro պլանը այժմ ներկայացվել է օգտատերերին ամսական 200 դոլարով, քանի որ ընկերությունը երեք ամսում մեծ թափով զարգացրել է մոդելը՝ այն o1-ից հասցնելով o3-ի։
Դիտվել է 589անգամ
Վերջին լուրեր