Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Փետրվար / 2025 : 16-53

Apple-ը հաջորդ շաբաթ պատրաստվում է թողարկել թարմացված iPhone SE-ն

Apple-ն առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսում է ներկայացնել iPhone SE-ի նորացված տարբերակը, որը, ըստ կանխատեսումների, վաճառքի կհանվի ամսվա վերջին։ Լրատվական աղբյուրների հաղորդմամբ՝ ընկերությունը, հավանաբար, չի կազմակերպի ավանդական շնորհանդես, այլ պարզապես կհրապարակի նորույթի մանրամասները իր պաշտոնական կայքում։

Bloomberg-ի տվյալներով՝ նոր մոդելը կստանա հզոր A18 չիպ և կաջակցի Apple Intelligence արհեստական բանականության գործառույթներին։ Արտաքնապես այն նման կլինի iPhone 14-ին, սակայն չի ունենալու Home կոճակ։

Հիշեցնենք, որ iPhone SE շարքը առաջին անգամ ներկայացվել է 2016 թվականին՝ առաջարկելով բարձր արտադրողականությամբ, սակայն ավելի կոմպակտ սմարթֆոն։ Վերջին անգամ Apple-ը թարմացրեց այս մոդելը 2022-ին՝ ավելացնելով նոր պրոցեսոր և 5G աջակցություն։
Դիտվել է 2722անգամ
Վերջին լուրեր