Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Փետրվար / 2025 : 16-57

Սեմ Ալթմանն ու Իլոն Մասկը՝ OpenAI-ի շուրջ նոր հակամարտության մեջ

OpenAI-ի համահիմնադիր Սեմ Ալթմանն ու Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը կրկին հակասությունների կենտրոնում են հայտնվել՝ այս անգամ OpenAI-ի վերահսկողության հարցում: Reuters-ի հաղորդմամբ, Մասկը գլխավորած կոնսորցիումը առաջարկել է 97,4 միլիարդ դոլար՝ ձեռք բերելու OpenAI-ի կառավարման ոչ առևտրային կառույցը։ Այս քայլը կարող է էլ ավելի խորացնել Մասկի և OpenAI-ի ներկայիս ղեկավարության միջև առկա լարվածությունը: Ի պատասխան, Ալթմանը X հարթակում կատակել է. «Ոչ, շնորհակալություն, բայց եթե ցանկանաք, մենք կարող ենք գնել Twitter-ը՝ 9,74 միլիարդ դոլարով»։

Հիշեցնենք, որ Մասկը 2015-ին Ալթմանի հետ համատեղ հիմնել էր OpenAI-ը՝ որպես շահույթ չհետապնդող ընկերություն, սակայն հետագայում հեռացել էր, մինչ ընկերությունը դառնում էր ԱԲ ոլորտի առաջատարներից մեկը։ 2023-ին նա հիմնադրեց xAI ստարտափը՝ OpenAI-ի մրցակիցը։ Այժմ OpenAI-ն ձգտում է վերափոխվել շահույթ հետապնդող կազմակերպության՝ հավելյալ ֆինանսավորում ներգրավելու և ԱԲ ոլորտում նորարարական լուծումներ զարգացնելու նպատակով:

Մասկը, սակայն, ընդդիմանում է այդ փոփոխությանը և 2023-ին հայց է ներկայացրել Ալթմանի և OpenAI-ի մյուս ղեկավարների դեմ՝ մեղադրելով նրանց սկզբնական սկզբունքներից շեղվելու մեջ։ Նա պնդում է, որ OpenAI-ն պետք է շարունակեր գործել հանուն հանրային շահի, այլ ոչ թե ֆինանսական նպատակներով։ Վերջին շրջանում Մասկը նաև կասկածի տակ է դրել OpenAI-ի 500 միլիարդ դոլար գնահատված նախագծի նպատակահարմարությունը՝ ընդգծելով, որ կազմակերպության առաջնային նպատակը պետք է լիներ մարդկությանը ծառայող ԱԲ-ի զարգացումը, ոչ թե ֆինանսական շահույթը։
Դիտվել է 463անգամ
Վերջին լուրեր