Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Փետրվար / 2025 : 18-46

Ռուս գիտնականների նորարարությունը՝ դեպի Մարս արագ ճանապարհորդության համար

Ռուս գիտնականները մշակել են պլազմային շարժիչի նախատիպ, որը կարող է հեղափոխություն մտցնել տիեզերագնացության ոլորտում՝ ապահովելով 30-60 օրվա ընթացքում Մարս հասնելու հնարավորություն, հայտնում է TechSpot-ը։

Այս նոր տեխնոլոգիան՝ մագնիսական պլազմային արագացուցիչի հիման վրա, նախատեսված է միջմոլորակային թռիչքների ժամանակը զգալիորեն կրճատելու համար։ «Ռոսատոմ»-ի գիտնականները վերջերս մշակել են այս նոր շարժիչը, որը իր բնութագրերով զգալիորեն գերազանցում է ավանդական քիմիական հրթիռային շարժիչներին։ Վերջիններս կարող են ապահովել նվազագույնը 6 մղում և առնվազն 100 կմ/վրկ հատուկ իմպուլս։

«Ռոսատոմ» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսեյ Վորոնովի խոսքով՝ ներկայիս քիմիական շարժիչներով դեպի Մարս թռիչքը կարող է տևել գրեթե մեկ տարի, ինչը մեծ վտանգ է ներկայացնում տիեզերագնացների առողջության համար՝ ուժեղ ճառագայթման պատճառով։

Պլազմային շարժիչը, իր բարձր արդյունավետության շնորհիվ, կարող է էականորեն կրճատել այս ժամանակահատվածը, ինչը թույլ կտա իրականացնել անվտանգ թռիչքներ դեպի Կարմիր մոլորակ և հետադարձ ուղևորություններ։ Այնուամենայնիվ, շարժիչն այս պահին դեռ նախատիպի փուլում է և առայժմ հեռու է իրական տիեզերական առաքելություններում գործնական կիրառությունից։
Դիտվել է 964անգամ
Վերջին լուրեր