Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Փետրվար / 2025 : 18-13

Հայաստանը իր շարժական ինտերնետի արագությամբ աշխարհում 80-րդն է

Միացյալ Թագավորության Speedtest գլոբալ ինդեքսի տվյալներով՝ Հայաստանը շարժական ինտերնետի արագության ցուցանիշով զբաղեցնում է 80-րդ հորիզոնականը, իսկ ֆիքսված ինտերնետի դեպքում՝ 95-րդ տեղը։ Մեր երկրում շարժական ինտերնետի ներբեռնման միջին արագությունը կազմում է 34.28 Մբթ/վրկ, մինչդեռ վերբեռնման միջին արագությունը՝ 13.45 Մբթ/վրկ։

Ֆիքսված կապի դեպքում ներբեռնման միջին արագությունը հասնում է 58.58 Մբթ/վրկ, իսկ վերբեռնման արագությունը՝ 58.72 Մբթ/վրկ։ Հարևան Վրաստանն աչքի է ընկնում շարժական ինտերնետի բարձր արագությամբ՝ զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը 140.76 Մբթ/վրկ ցուցանիշով, սակայն ֆիքսված կապի առումով այն 111-րդ տեղում է՝ 42.07 Մբթ/վրկ արագությամբ։

Ադրբեջանը, ևս մի հարևան երկիր, զբաղեցնում է 55-րդ տեղը շարժական կապի վարկանիշում՝ 56.78 Մբթ/վրկ արագությամբ, իսկ ֆիքսված կապի դեպքում այն 91-րդ տեղում է՝ 65.59 Մբթ/վրկ ցուցանիշով։ Շարժական ինտերնետի համաշխարհային առաջատարներն են Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ)՝ շշմեցուցիչ 453.87 Մբթ/վրկ արագությամբ, Քաթարը՝ 383.50 Մբթ/վրկ, և Քուվեյթը՝ 257.30 Մբթ/վրկ։ Ֆիքսված ինտերնետի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Սինգապուրը՝ 330.98 Մբթ/վրկ արագությամբ, որին հաջորդում են Հոնկոնգը՝ 306.58 Մբթ/վրկ, և ԱՄԷ-ն՝ 304.24 Մբթ/վրկ ցուցանիշով։
Դիտվել է 3403անգամ
Վերջին լուրեր