Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Փետրվար / 2025 : 18-55

Մասկը հայտնել է, որ շուտով կթողարկվի աշխարհում ամենախելացի արհեստական ​​բանականությունը

Իլոն Մասկը հայտնել է, որ Grok 3 չաթ-բոտը կներկայացվի հաջորդ շաբաթ։ Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ նեյրոնային ցանցի այս նոր տարբերակի գործարկումն ու շնորհանդեսը կկայանան փետրվարի 17-ին՝ նշելով, որ այն «ամենախելացի նեյրոնային ցանցն է մոլորակի վրա»։

Grok-ը արհեստական բանականությամբ աշխատող գեներատիվ չաթ-բոտ է, որը հասանելի է X-ի պրեմիում բաժանորդներին։ Այն ստեղծվում է xAI ստարտափի կողմից, որը Մասկը հիմնադրել է 2023 թվականի ամռանը։

Հիշեցնենք, որ վերջերս միլիարդատերը ցանկացել էր ձեռք բերել OpenAI-ն, որը պատասխանատու է ChatGPT-ի ստեղծման համար, առաջարկելով 97,4 միլիարդ դոլար։ Սակայն OpenAI-ի գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանն այս առաջարկը մերժել է՝ հակառակ առաջարկով՝ գնել X հարթակը 9,74 միլիարդ դոլարով։
Դիտվել է 14406անգամ
Վերջին լուրեր