Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Փետրվար / 2025 : 16-39

Պարզվում է՝ մութ ռեժիմը սմարթֆոնների էներգիան ավելի արագ է սպառում․ ահա թե ինչու

Շատերը վստահ են, որ մութ ռեժիմի օգտագործումը (Dark Mode) նվազեցնում է սարքի էներգիայի սպառումը, սակայն նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ դա կարող է ավելի շատ վնասել, քան օգնել։ Պարզվում է, որ օգտատերերը, մութ թեմայից օգտվելիս, հաճախ բարձրացնում են էկրանի պայծառությունը, ինչի հետևանքով էներգիայի ծախսը ոչ միայն չի նվազում, այլև աճում է:

BBC Research & Development-ի մասնագետներն իրականացրել են հետաքրքիր փորձ. կամավորներին առաջարկել են օգտագործել BBC Sounds մեդիա հարթակը՝ նախ ստանդարտ, ապա՝ մութ ռեժիմում: Արդյունքները զարմացրել են բոլորին՝ մասնակիցների 80%-ը, առանց գիտակցելու, մեծացրել է պայծառությունը, ինչը հանգեցրել է էլ ավելի մեծ էներգիայի սպառման։ Այս բացահայտումը ստիպել է հետազոտողներին վերանայել տարածված կարծիքը մութ ռեժիմի «փրկիչ» ազդեցության մասին։ Նրանք որոշել են գնալ ավելի հեռու և ուսումնասիրել այլ գործոններ, որոնք կարող են ազդել էներգաարդյունավետության վրա, օրինակ՝ վեբ ռեսուրսի արագագործությունը և տվյալների փոխանցման ծավալը։ Սակայն պարզվել է, որ դրանց ազդեցությունը կամ չնչին է, կամ ընդհանրապես չկա։

Եթե ձեր նպատակն է նվազեցնել գաջեթների էներգիայի սպառումը, ապա ավելի արդյունավետ տարբերակ կլինի պարզապես իջեցնել էկրանի պայծառությունը կամ նախապատվությունը տալ ավելի փոքր սարքերին, քան կուրորեն վստահել մութ ռեժիմի արդյունավետությանը։
Դիտվել է 434անգամ
Վերջին լուրեր