Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Փետրվար / 2025 : 16-15

Իլոն Մասկը սուպերմիլիարդատերերի շարքում առաջատարն է

Սուպերմիլիարդատերերի գլոբալ վարկանիշը կրկին գլխավորել է ամերիկացի գործարար, տեխնոլոգիական ոլորտի առաջատար և ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը։

Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Altrata վերլուծական ընկերության տվյալներին։ Altrata-ն կազմել է 24 ամենահարուստ մարդկանց ցուցակը, որոնց կարողությունը գերազանցում է 50 միլիարդ դոլարը։ Ցուցակի առաջին հորիզոնականում է Իլոն Մասկը՝ հսկայական 419․4 միլիարդ դոլար կարողությամբ։ Նրան հաջորդում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 263․8 միլիարդ դոլարով։ Լավագույն եռյակը եզրափակում է շքեղության ապրանքանիշերի գիգանտ LVMH-ի սեփականատեր Բեռնար Առնոն՝ 238․9 միլիարդ դոլար կարողությամբ։

Ընդհանուր առմամբ, այս 24 սուպերմիլիարդատերերի հարստությունը հասնում է 3․3 տրիլիոն դոլարի՝ համեմատելի լինելով Ֆրանսիայի անվանական ՀՆԱ-ի հետ։ Սա հերթական անգամ ընդգծում է գլոբալ էլիտայի ֆինանսական ուժն ու ազդեցությունը։
Դիտվել է 4061անգամ
Վերջին լուրեր