Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Մարտ / 2025 : 15-04

Google-ը շուտով, արհեստական բանականության պատճառով, ստիպված կլինի վաճառել իր ամենահայտնի հավելվածը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Google-ը ստիպված կլինի վաճառել իր բիզնեսի մի մասը, ներառյալ Chrome բրաուզերը։ Այս որոշումը կապված է դաշնային դատարանի վճռի հետ, ըստ որի՝ Google-ն անօրինական կերպով օգտագործել է իր մենաշնորհային դիրքը որոնողական համակարգերի շուկայում։ Միևնույն ժամանակ, AI ստարտափներում Google-ի բաժնետոմսերը վաճառելու պահանջը հանվեց՝ Anthropic-ի ֆինանսավորման կարիքների պատճառով։

Կառավարությունը, ամբողջական արգելքի փոխարեն, պահանջել է, որ Google-ը տեղեկացնի դաշնային և նահանգային իշխանություններին իր AI ոլորտի ներդրումների մասին։ Որպես այլընտրանք՝ Google-ն առաջարկել է գործընկերներին վճարել որոնողական համակարգերի տեղադրման համար, միևնույն ժամանակ թույլ տալով, որ նրանք համագործակցեն այլ որոնման ծառայությունների հետ։ Օրինակ՝ Apple-ը կարող է իր սարքերում տեղադրել տարբեր որոնողական համակարգեր։

The Washington Post-ի տվյալներով՝ այս քաղաքականությունը վկայում է այն մասին, որ Թրամփի վարչակազմը շարունակում է իր խիստ հակամենաշնորհային դիրքորոշումը տեխնոլոգիական հսկաների նկատմամբ։ Ապրիլին նախատեսվում է հանդիպում՝ քննարկելու կողմերի առաջարկները։

Մինչդեռ, Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը ստեղծում է նոր ընկերություն՝ Dynatomics, որն ուղղված է արհեստական բանականության կիրառմանը արտադրական ոլորտում։ Նրա ղեկավարած թիմն աշխատում է AI-ի վրա, որը կարող է ստեղծել «բարձր օպտիմիզացված» դիզայններ, որոնք հետագայում կիրականացվեն գործարաններում։ Նախագիծը գլխավորում է Քրիս Անդերսոնը՝ նախկինում Kittyhawk ստարտափի տեխնիկական տնօրենը։

AI-ի կիրառմամբ արտադրական նորարարություններն ուսումնասիրող միակ ընկերությունը Dynatomics-ը չէ։ Orbital Materials-ը մշակում է արհեստական բանականության հարթակ՝ նոր նյութերի հայտնաբերման համար, իսկ PhysicsX-ն առաջարկում է գործիքներ ինժեներների համար, որոնք թույլ են տալիս կատարել մոդելավորումներ ավտոմոբիլային, ավիացիոն և նյութագիտության ոլորտներում։
Դիտվել է 2560անգամ
Վերջին լուրեր