18 / Մարտ / 2025 : 16-10
Starship-ի պատմական ճանապարհորդությունը դեպի Մարս՝ արդեն տեսանելի ապագայում
Հայտնի Starship տիեզերանավը նախատեսվում է ուղարկել Մարս մինչև հաջորդ տարվա ավարտը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը։
Մյուս կողմից, առաջին թռիչքը կլինի անօդաչու, իսկ եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, անձնակազմով առաքելությունները կարող են մեկնարկել երեք տարի անց։ 2026 թվականի վերջին, մարդկանց փոխարեն, կուղարկվի Tesla Optimus մարդակերպ ռոբոտը, որը կթռչի աշխարհի ամենամեծ հրթիռով՝ Starship-ով։
Չնայած նախորդ փորձնական արձակումների ձախողումներին, երբ հրթիռը պայթել է, Մասկը մեծ հույսեր է կապում նախագծի հետ։
SpaceX-ը հայտարարել է, որ կանցկացնի մանրամասն հետաքննություն՝ պարզելու խափանումների պատճառները, քանի որ առանց դրա ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) թույլտվություն չի տա հետագա արձակումների համար։
Եթե տեխնիկական և կազմակերպչական խնդիրներ չառաջանան, Մարսի վրա մարդու վայրէջքը հնարավոր է 2029 թվականին, սակայն Մասկը նաև նշել է, որ 2031 թվականը ավելի իրատեսական ժամկետ է։
NASA-ն նույնպես մեծ ակնկալիքներ ունի Starship-ից. դրա որոշ տարբերակներ կարող են ծառայել որպես լուսնային մոդուլ Artemis ծրագրի շրջանակներում։
Իլոն Մասկի նպատակները, սակայն, դրանով չեն սահմանափակվում․ նա նախատեսում է նվաճել ինչպես Մարսը, այնպես էլ Լուսինը։ 2016-ին նա խոստացել էր, որ Dragon տիեզերանավը Մարս կմեկնի 2018-ին, սակայն հետագայում այս ժամկետը մի քանի անգամ փոխվել է։ Վերջին հաշվարկներով, 2026-ին SpaceX-ը նախատեսում է իրականացնել Starship-ի պատմական թռիչքը դեպի Կարմիր մոլորակ։
Հավելենք, որ օրերս SpaceX-ի Crew-10 առաքելությունը մեկնեց Միջազգային տիեզերակայան՝ տեղափոխելով չորս տիեզերագնաց։ Այս առաքելության շրջանակում տիեզերակայանից կվերադարձվեն երկու ամերիկացի տիեզերագնացներ, որոնք այնտեղ մնացել էին Boeing Starliner-ի նախորդ ձախողված առաքելության պատճառով։
Դիտվել է
4663անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Սամվել Մարտիրոսյանը՝ Ֆեյսբուք -ի եւ Ինստագրամ -ի խափանման մասին
Ֆեյսբուք եւ Ինստագրամ սոցիալական ցանցերում խնդիր կա, որի պատճառով հնարավոր չէ մուտք գործել տվյալ սոցիալական ցանցեր:
Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Հայկական...
23 / Հունվար / 2020
Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Twitter սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին վկայում են ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին հետեւող Downdetector...
23 / Հունվար / 2020
Նոր Xiaomi և Playstation 5. շաբաթվա տեխնոլոգիական անդրադարձը
Windows 7-ի աջակցության դադարեցումից մինչև PlayStation 5-ի առաջին լուսանկարը:
Անցյալ շաբաթ հիշվեց Android-ով աշխատող մի քանի ֆլագմենների և Sony-ի նոր խաղային վահանակի պատկերների հրապարակմամբ:...
05 / Ապրիլ / 2020
Փրկություն տնից աշխատողների համար․հայ մասնագետների ստեղծած՝ միջազգային ճանաչում ունեցող հավելվածը
Առցանց հաղորդակցության ժամանակ միջավայրի աղմուկը վերացնող՝ հայ մասնագետների ստեղծած krisp հավելվածը համաշխարհային պանդեմիայի օրերին միջազգային լայն ճանաչում է ստացել։
Եթե ծրագիրը իմ մոտից միացած...
06 / Ապրիլ / 2020
Hi tech-ի տիրակալները . ԱՄՆ-ի 10 ամենահարուստ IT գործարարները
Հեղինակավոր Forbes հանդեսը ներկայացրել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, որում ներդրումային ոլորտից հետո ամենաշատ ներկայացուցիչներն ունի տեխնոլոգիական ոլորտը։ Ցուցակի...
06 / Ապրիլ / 2020
Գիտնականները ձայնագրել են պինգվինների ստորջրյա խոսակցությունը
Հարավաֆրիկյան Հանրապետության Նելսոն Մանդելայի անվան համալսարանի գիտնականներն առաջին անգամ տեսաձայնագրել են, թե ինչպես են պինգվինները խոսում ջրի տակ: Այս մասին տեղեկացնում է sciencealert.com...
06 / Ապրիլ / 2020
Ամերիկացի ինժեները ծալվող անիվներով հեծանիվ է ստեղծել
Կալիֆոռնիացի Ալեքս Անիմաշոնը, որը նախկինում Jaguar Land Rover և Mobius Motors ընկերություններում որպես ինժեներ է աշխատել, ծալվող անիվներով հեծանիվ է ստեղծել, գրում է newatlas.com կայքը։
Անիմաշոնը...
06 / Ապրիլ / 2020
Lamborghini-ն կարտադրի բժշկական դիմակներ՝ վերազինելով գործարանային արտադրամասերը. Լamborghini.com
Իտալական Lamborghini մեքենաշինական ընկերությունը հայտարարել է, որ վերազինում է իր գործարանային որոշ արտադրամասեր՝ կորոնավիրուսի դեմ պայքարին միանալու նպատակով:
Ինչպես հայտնում է ընկերության...


