Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Մարտ / 2025 : 18-54

AirPods-ը կստանա իրական ժամանակում թարգմանելու հնարավորություն

Apple-ը նախատեսում է AirPods ականջակալների ծրագրային ապահովման թարմացման մեջ ներառել համաժամանակյա թարգմանության հնարավորություն։ Նորույթը կգործարկվի iOS 19-ի թողարկման հետ մեկտեղ և սպասվում է 2025 թվականի վերջին։

Համակարգը կօգտագործի iPhone-ի խոսքի ճանաչման գործառույթը՝ իրական ժամանակում թարգմանելու օգտատիրոջ խոսքը։ Օրինակ, եթե մեկը խոսում է իսպաներեն, սմարթֆոնը այն կթարգմանի անգլերեն և կփոխանցի զրուցակցի AirPods-ին։ Bloomberg-ը նշում է, որ այս տեխնոլոգիան արդեն առկա է Google Pixel Buds ականջակալներում, որոնք համարվում են AirPods-ի հիմնական մրցակիցներից։ Բացի այդ, Apple-ը 2020 թվականին թողարկել էր սեփական Translate հավելվածը՝ թարգմանությունների համար։

Apple-ը չի մեկնաբանել այս նորույթը, սակայն հայտնի է, որ AirPods-ի թարմացումը կդառնա ընկերության պատմության մեջ ամենախոշոր ծրագրային բարելավումներից մեկը։ 2025-ի ավարտին Apple-ը նախատեսում է արմատապես փոխել iPhone-ի, iPad-ի և Mac-ի ինտերֆեյսը՝ սարքերի նավիգացիան և կառավարումը դարձնելով ավելի պարզ և հարմար։
Դիտվել է 1837անգամ
Վերջին լուրեր