Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Մարտ / 2025 : 16-08

AI-ն ու մարդկային մենությունը. ինչպե՞ս են չաթ-բոտերը նպաստում մենակության զգացողության մակարդակի բարձրացմանը

AI-ով աշխատող չաթ-բոտերի ավելի լայն կիրառումը կարող է ազդել մարդկանց սոցիալական կյանքի վրա՝ նվազեցնելով իրական շփման ժամանակը և մեծացնելով միայնության զգացողությունը։ OpenAI-ի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համատեղ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր օրական շփվում են չաթ-բոտերի հետ՝ լինի դա տեքստով, թե ձայնային հաղորդագրություններով, հաճախ ունենում են «թվային ընկերոջ» հանդեպ հուզական կախվածություն։

Հետազոտողները 1000 մարդու մասնակցությամբ երկու ուսումնասիրություն են անցկացրել՝ հետևելով նրանց մեկամսյա փոխգործակցությանը ChatGPT-ի հետ։ Մասնակիցներից ոմանց հանձնարարվել է բաց քննարկումներ վարել տարբեր թեմաների շուրջ, մինչդեռ մյուսները կենտրոնացել են անձնական զրույցների վրա։ Բացի այդ, վերլուծվել է 3 միլիոն խոսակցություն և իրականացվել հարցումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ չնայած միայնության աճին, շատ օգտատերեր չեն վարում էմոցիոնալ խոսակցություններ չաթ-բոտերի հետ։

Հետազոտության հեղինակները հույս ունեն, որ այս տվյալները կօգնեն հասկանալ, թե ինչպես են մարդիկ փոխազդում արհեստական բանականության հետ և ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ AI-ի հետ մշտական կապը։

Հետաքրքիր է, որ 2024 թվականի հուլիսին ձեռնարկատեր Ավի Շիֆմանը ներկայացրեց AI-ով աշխատող Friend կախազարդը, որը նախատեսված էր միայնության դեմ պայքարելու համար։ Սակայն հարց է մնում՝ արդյո՞ք նման տեխնոլոգիաները մեղմում են մենությունը, թե՞ ավելի են խորացնում այն։
Դիտվել է 1315անգամ
Վերջին լուրեր