Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Մարտ / 2025 : 12-50

Starlink-ը արդեն պաշտոնապես հասանելի է Հայաստանում

Starlink-ի ինտերնետ ծառայությունները արդեն հասանելի են Հայաստանում։ Այս մասին հայտնել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ իր ֆեյսբուքյան էջում։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Starlink-ի ծառայություններն արդեն հասանելի են Հայաստանում՝ ապահովելով արագ և հուսալի արբանյակային ինտերնետ՝ ոչ միայն քաղաքներում, այլև հեռավոր գյուղերում ու դժվարամատչելի շրջաններում։ Այս նշանակալի ձեռքբերումը հնարավոր դարձավ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Starlink-ի և պետական գործընկերների համատեղ ջանքերի շնորհիվ»,- նշել է նախարարը։

Ինչու՞ է կարևոր Starlink-ի մուտքը Հայաստան

1․ Թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ՝ անվտանգ և որակյալ կապի ապահովմամբ
2․ Մուտք դեպի համաշխարհային առաջատար ծառայություններ
3․ Կապի նոր հնարավորություններ բոլորի համար՝ անկախ աշխարհագրական դիրքից
Դիտվել է 3048անգամ
Վերջին լուրեր