31 / Մարտ / 2025 : 17-21
Samsung ընկերությունը թողարկել է արհեստական բանականությամբ աշխատող խելացի սառնարան

Samsung-ի նոր սառնարանները, ունենալով 9 դյույմանոց էկրան, կարող են փոխազդել տան այլ խելացի սարքերի հետ։ Շփումը ներկառուցված օգնականի հետ հնարավոր է ձայնային հրամանների միջոցով. օրինակ, պարզապես ասելով՝ «Hey Bixby, գտիր իմ հեռախոսը», օգնականը կկատարի ելքային զանգ, օգնելով գտնել սմարթֆոնը։ Բացի այդ, խելացի սառնարանը կարելի է օգտագործել նաև օդորակիչի և ավտոմատ շերտավարագույրների կառավարման համար։ Samsung-ը նախատեսում է հետագայում ընդլայնել Bixby-ի հնարավորությունները։
Նոր արտադրանքներից է նաև Bespoke AI Jet Ultra անլար փոշեկուլը, որը ներկայացվել է Սեուլում կայացած միջոցառման ժամանակ։ Այն արժե 1099 դոլար և համալրված է LCD էկրանով, որը, բացի ստանդարտ գործառույթներից, կարող է նաև ցուցադրել սմարթֆոնի մուտքային զանգերն ու հաղորդագրությունները։
Ընկերությունը նաև նոր սենսորային էկրաններ է ավելացրել իր լվացքի մեքենաներին ու չորանոցներին։ Օգտատերերը կարող են պատասխանել հեռախոսազանգերին անմիջապես լվացքի մեքենայի 7 դյույմանոց LCD էկրանից, իսկ նոր համակարգը թույլ է տալիս ավտոմատ կերպով ավելացնել լվացող միջոցը և բացել խցիկի կափարիչը լվացքի ավարտից հետո։
Samsung-ն ընդլայնում է խելացի տեխնոլոգիաների կիրառությունը կենցաղային սարքերում։ Այս տարվա սկզբին CES ցուցահանդեսի ժամանակ ընկերությունը ներկայացրեց AI Home վահանակը, որը տեղադրված է մի շարք սարքերում, այդ թվում՝ AI սառնարաններում և պատի վառարաններում։ Այս նորարարությունները հասանելի են Android և iOS օգտատերերի համար, պահանջելով Samsung հաշիվ և SmartThings հավելված։
Դիտվել է
2035անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Սամվել Մարտիրոսյանը՝ Ֆեյսբուք -ի եւ Ինստագրամ -ի խափանման մասին
Ֆեյսբուք եւ Ինստագրամ սոցիալական ցանցերում խնդիր կա, որի պատճառով հնարավոր չէ մուտք գործել տվյալ սոցիալական ցանցեր:
Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Հայկական...
23 / Հունվար / 2020
Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Twitter սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին վկայում են ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին հետեւող Downdetector...
23 / Հունվար / 2020
Նոր Xiaomi և Playstation 5. շաբաթվա տեխնոլոգիական անդրադարձը
Windows 7-ի աջակցության դադարեցումից մինչև PlayStation 5-ի առաջին լուսանկարը:
Անցյալ շաբաթ հիշվեց Android-ով աշխատող մի քանի ֆլագմենների և Sony-ի նոր խաղային վահանակի պատկերների հրապարակմամբ:...
05 / Ապրիլ / 2020
Փրկություն տնից աշխատողների համար․հայ մասնագետների ստեղծած՝ միջազգային ճանաչում ունեցող հավելվածը
Առցանց հաղորդակցության ժամանակ միջավայրի աղմուկը վերացնող՝ հայ մասնագետների ստեղծած krisp հավելվածը համաշխարհային պանդեմիայի օրերին միջազգային լայն ճանաչում է ստացել։
Եթե ծրագիրը իմ մոտից միացած...
06 / Ապրիլ / 2020
Hi tech-ի տիրակալները . ԱՄՆ-ի 10 ամենահարուստ IT գործարարները
Հեղինակավոր Forbes հանդեսը ներկայացրել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, որում ներդրումային ոլորտից հետո ամենաշատ ներկայացուցիչներն ունի տեխնոլոգիական ոլորտը։ Ցուցակի...
06 / Ապրիլ / 2020
Գիտնականները ձայնագրել են պինգվինների ստորջրյա խոսակցությունը
Հարավաֆրիկյան Հանրապետության Նելսոն Մանդելայի անվան համալսարանի գիտնականներն առաջին անգամ տեսաձայնագրել են, թե ինչպես են պինգվինները խոսում ջրի տակ: Այս մասին տեղեկացնում է sciencealert.com...
06 / Ապրիլ / 2020
Ամերիկացի ինժեները ծալվող անիվներով հեծանիվ է ստեղծել
Կալիֆոռնիացի Ալեքս Անիմաշոնը, որը նախկինում Jaguar Land Rover և Mobius Motors ընկերություններում որպես ինժեներ է աշխատել, ծալվող անիվներով հեծանիվ է ստեղծել, գրում է newatlas.com կայքը։
Անիմաշոնը...
06 / Ապրիլ / 2020
Lamborghini-ն կարտադրի բժշկական դիմակներ՝ վերազինելով գործարանային արտադրամասերը. Լamborghini.com
Իտալական Lamborghini մեքենաշինական ընկերությունը հայտարարել է, որ վերազինում է իր գործարանային որոշ արտադրամասեր՝ կորոնավիրուսի դեմ պայքարին միանալու նպատակով:
Ինչպես հայտնում է ընկերության...