Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Ապրիլ / 2025 : 17-49

Շուտով նոր հարթակ՝ ChatGPT-ով ստեղծված բովանդակությամբ

OpenAI-ն նախատեսում է մուտք գործել սոցիալական մեդիայի շուկա՝ ստեղծելով նոր հարթակ, որը որոշ առումներով կհիշեցնի X սոցիալական ցանցը։ Նախագիծը դեռևս սկզբնական փուլում է, սակայն արդեն ստեղծվել է նախատիպ՝ ներքին օգտագործման համար, որտեղ օգտատերերը կարող են տեղադրել ChatGPT-ի կողմից ստեղծված պատկերներ։

OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը կոչ է արել արտաքին մասնագետներին քննարկել այս գաղափարը, սակայն դեռևս պարզ չէ՝ հավելվածը կլինի առանձին, թե կդառնա ChatGPT-ի մաս։ Այս նախաձեռնությունը կարող է սրել Ալթմանի և Իլոն Մասկի միջև կոնֆլիկտը։

Հիշեցնենք, որ փետրվարին Մասկը առաջարկեց գնել OpenAI-ը 97.4 միլիարդ դոլարով, ինչին Ալթմանը պատասխանեց. «Ոչ, շնորհակալություն, բայց մենք, մեր հերթին, կարող ենք գնել Twitter-ը 9.74 միլիարդ դոլարով»։

Միևնույն ժամանակ, վերլուծաբանները կարծում են, որ OpenAI-ը ռիսկի է դիմում ուղղակի մրցակցության մեջ մտնել Meta-ի հետ, որը, ըստ լուրերի, մշակում է առանձին հավելված՝ AI օգնականով և սոցիալական լրահոսով։ Ավելի վաղ, երբ հայտնվեցին Meta հավելվածի մասին առաջին հաղորդագրությունները, Ալթմանը X-ում գրառում էր հրապարակել, որում չի բացառում սեփական սոցիալական ցանցի ստեղծումը։
Դիտվել է 1142անգամ
Վերջին լուրեր