Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Ապրիլ / 2025 : 16-52

Չինաստանի սրընթաց կապը․ Գործարկվեց ապագայի 10G ինտերնետը

Չինաստանում պաշտոնապես գործարկվել է նոր սերնդի 10G ինտերնետային ցանց, որը ներկայացնում է կապի տեխնոլոգիաների հաջորդական զարգացումը։ Huawei ընկերությունը համագործակցելով China Unicom-ի հետ՝ հասել է ներբեռնման արագության մինչև 9834 մեգաբիթ վայրկյանում և վերբեռնման արագության՝ 1008 մեգաբիթ վայրկյանում ։

Այս ցանցի արձագանքման ժամանակը՝ ընդամենը 3 միլիվայրկյան, իդեալական է վիրտուալ իրականության, 8K որակի տեսանյութերի հոսքային հեռարձակման և ամպային հիմքով վիդեոխաղերի համար։

Նման տեխնոլոգիական առաջընթացը Չինաստանին դնում է թվային ենթակառուցվածքների նոր դարաշրջանի առաջնագծում, բացելով նոր հնարավորություններ ինչպես բիզնեսի, այնպես էլ առօրյա օգտագործման համար։
Դիտվել է 961անգամ
Վերջին լուրեր