Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Ապրիլ / 2025 : 16-29

Քաղաքավարություն բոթերի նկատմամբ. արդյո՞ք արժե «շնորհակալություն» ասել արհեստական բանականությանը

OpenAI-ը տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսել այն պատասխանների վրա, որոնք ստացել է օգտատերերից՝ վերջիններիս հաղորդագրություններում ընդգրկված «խնդրում եմ» և «շնորհակալություն» արտահայտությունների համար։ Այս մասին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը։

Նրա հայտարարությունը քննարկումներ է առաջացրել այն մասին, թե արդյոք անհրաժեշտ է քաղաքավարի վերաբերմունք ցուցաբերել արհեստական բանականության (ԱԲ) բոթերի նկատմամբ։ Որոշ օգտատերեր նշում են, որ իրենց քաղաքավարի են պահում հատկապես այն դեպքում, երբ ԱԲ-ն դառնում է ավելի խելամիտ և իր արձագանքները հիմնվում են նախորդ շփումների վրա։ ԱԲ-ի մշակող Կարլ Յանգբլուդը նշել է, որ դրական վերաբերմունքը խթանում է ԱԲ-ի զարգացումը։

Future կազմակերպության հետազոտության համաձայն՝ ամերիկացիների 67 տոկոսը քաղաքավարի է ԱԲ-ի նկատմամբ։ Այդ ցուցանիշի մեջ՝
1. 55%-ը քաղաքավարի է, որովհետև համարում է, որ դա ճիշտ է,
2. 12%-ը՝ վախենալով ապագայում մեքենաների կողմից հնարավոր հետապնդումներից։


Հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսին Bitcoin Policy Institute-ի անցկացրած հետազոտությունը ցույց տվեց, որ ԱԲ-ի կողմից սպառվող էներգիայի ծավալը, հավանաբար, արդեն գերազանցում է բիթքոյնի մայնինգի էներգետիկ ծախսերը։

Ի դեպ, 2024 թվականի դեկտեմբերին Google-ը և Microsoft-ը հայտարարեցին իրենց տվյալների կենտրոններում էներգիայի ստացման և հովացման համակարգերը կանաչ տեխնոլոգիաներով փոխարինելու ծրագրերի մասին։
Դիտվել է 1135անգամ
Վերջին լուրեր