Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Մայիս / 2025 : 19-38

Հայուհու հիմնած Near Space Labs ստարտափը ներգրավել է 20 միլիոն դոլար նոր ներդրում

Ամերիկյան Near Space Labs ստարտափը, որի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրենը հայազգի Ռեմա Մաթևոսյանն է, վերջերս ներգրավել է 20 միլիոն դոլարի ներդրում՝ իր բարձր ճշգրտությամբ լուսանկարող Swift սարքերը ստրատոսֆերա բարձրացնելու համար։

Near Space Labs-ի մշակած Swift կոչվող անօդաչու սարքերը բարձրանում են հելիումով լցված փուչիկների միջոցով և օգտագործում են օդային հոսանքները՝ ստրատոսֆերայում տեղաշարժվելու և բարձր լուծաչափով լուսանկարներ անելու համար։ Այս սարքերը հետագայում սահում են դեպի Երկիր՝ առանց հատուկ շարժիչների կամ լիցենզիաների անհրաժեշտության: Ռեմա Մաթևոսյանի խոսքով՝ մեկ Swift հարթակը կարող է մի քանի ժամում կատարել այն աշխատանքը, որը կպահանջվեր օրական 800,000 անօդաչու թռչող սարքի համար։

Ներդրումների B փուլը գլխավորել է Bold Capital Partners-ը, իսկ ներդրողների թվում են նաև USAA, Climate Capital, Gaingels, RiverPark Ventures և այլ վենչուրային ֆոնդեր։ Ընդհանուր առմամբ, Near Space Labs-ը ներգրավել է ավելի քան 40 մլն դոլար: Ներկայումս ընկերության հիմնական հաճախորդները ԱՄՆ-ի ապահովագրական ընկերություններն են, որոնք օգտագործում են ստացված պատկերները՝ բնական աղետների հետևանքները գնահատելու համար։

Ընկերությունը նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը՝ ընդգրկելով նոր տարածքներ և ոլորտներ։ Ստարտափը Ռեմա Մաթևոսյանի (գլխավոր տնօրեն), Իգնասի Լլուչի (տեխնիկական տնօրեն) և Ալբերտ Կոբեի (գլխավոր ինժեներ) գաղափարի արդյունքն է։ Երեքն էլ ընկերությունը հիմնադրելուց առաջ աշխատել են տիեզերական և ֆիզիկայի տեխնոլոգիաների և հետազոտությունների ոլորտում։
Դիտվել է 3469անգամ
Վերջին լուրեր