Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Մայիս / 2025 : 16-27

Խոսիր, ու կգտնի. Google-ի նոր «AI Mode»-ը փոխում է որոնման խաղի կանոնները

Ընկերության ամենամյա համաժողովի ընթացքում ներկայացված այս նոր ռեժիմը արդեն հասանելի է ԱՄՆ-ում և թույլ է տալիս օգտատերերին տեղեկատվություն փնտրել խոսակցական և բնական լեզվով։ «AI Mode»-ն առաջարկում է ավելի կոնտեքստուալ և խորացված պատասխաններ՝ նման փորձագետի հետ ինտերակտիվ զրույցի։ Նոր գործառույթն աշխատում է Gemini 2.5 մոդելի հիման վրա, որն ինտեգրված է Google-ի որոնման համակարգին՝ էապես բարելավելով արդյունքների ճշգրտությունն ու համապատասխանությունը։ Ընկերությունը նաև պատրաստվում է փորձարկել մի շարք հավելյալ AI գործառույթներ, այդ թվում՝ համերգների տոմսերի ավտոմատ գնում և որոնում ուղիղ տեսահոսքերից։

Google-ը շեշտում է, որ այս նորամուծությունը միտված է որոնման փորձի նոր մակարդակի բարձրացմանը՝ օգտատերերին ապահովելով ավելի արագ, հարմարավետ և հստակ տեղեկատվություն։ Սակայն տեխնոլոգիայի ներդրումը արդեն մտահոգություն է առաջացրել մի շարք վերլուծաբանների շրջանում, ովքեր զգուշացնում են, որ նման լուծումները կարող են նվազեցնել վեբ կայքերի այցելությունները։ Քանի որ օգտագործողները հաճախ կստանան բավարար պատասխան հենց որոնման էջում, լրացուցիչ հղումների կարիքը կարող է կրճատվել։

«AI Mode»-ը վկայում է Google-ի շարունակական ռազմավարության մասին՝ ուղղված արհեստական բանականության խոր ինտեգրմանը իր ծառայություններում։ Սակայն այս նոր հնարավորության կիրառությունը առաջ է բերում կարևոր հարցեր՝ կապված առցանց բովանդակության ստեղծողների, տեղեկատվության աղբյուրների և թվային էկոհամակարգի հավասարակշռության հետ։
Դիտվել է 1042անգամ
Վերջին լուրեր