31 / Մայիս / 2025 : 17-20
Apple-ը փոխում է իր օպերացիոն համակարգերի անվանման սկզբունքը

Ըստ հրապարակման՝ ընկերությունը նախատեսում է, որ հաջորդ iPhone օպերացիոն համակարգը կկոչվի iOS 26, և ոչ թե iOS 19, ինչպես ենթադրվում էր ըստ հերթականության։ Նման անվանումներ կստանան նաև մյուս սարքերի օպերացիոն համակարգերը՝ iPadOS 26, macOS 26, watchOS 26, tvOS 26 և visionOS 26։
Bloomberg-ի տվյալներով, փոփոխության նպատակը ապրանքանիշի միասնականության և հետևողականության ապահովումն է, քանի որ ներկայիս համակարգերը տարբեր համարներով են՝ կախված իրենց թողարկման տարեթվից։ Օրինակ՝ ներկայում օգտագործվում են iOS 18, macOS 15, visionOS 2 և watchOS 12։ Այս բազմազանությունը, ըստ աղբյուրների, հաճախ շփոթեցնող է օգտատերերի համար։
Apple-ը ծրագրում է կիրառել թողարկման տարուց մեկ տարի առաջի համարը. այսինքն՝ 2025-ի սեպտեմբերին ներկայացված համակարգերը կկոչվեն 2026։
Նման մոտեցում ընկերությունն արդեն կիրառել է իր iWork ’08 և iLife ’08 փաթեթների դեպքում, որոնք թողարկվել էին դեռևս 2007-ին։
Պաշտոնական հայտարարությունը սպասվում է WWDC 2025 համաժողովի ընթացքում, որը կանցկացվի հունիսի 9-ից 13-ը։ Այդ ժամանակ Apple-ը նաև կներկայացնի Solarium կոդային անվամբ նոր ինտերֆեյսներ՝ նախատեսված իր բոլոր հարթակների համար։
Apple-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել տեղեկատվության իսկությունը, սակայն վերլուծաբանները կարծում են, որ սա կարող է դառնալ օգտատերերի և մշակողների համար առավել պարզ և կանխատեսելի համակարգ։
Դիտվել է
2395անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Սամվել Մարտիրոսյանը՝ Ֆեյսբուք -ի եւ Ինստագրամ -ի խափանման մասին
Ֆեյսբուք եւ Ինստագրամ սոցիալական ցանցերում խնդիր կա, որի պատճառով հնարավոր չէ մուտք գործել տվյալ սոցիալական ցանցեր:
Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Հայկական...
23 / Հունվար / 2020
Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Twitter սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին վկայում են ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին հետեւող Downdetector...
23 / Հունվար / 2020
Նոր Xiaomi և Playstation 5. շաբաթվա տեխնոլոգիական անդրադարձը
Windows 7-ի աջակցության դադարեցումից մինչև PlayStation 5-ի առաջին լուսանկարը:
Անցյալ շաբաթ հիշվեց Android-ով աշխատող մի քանի ֆլագմենների և Sony-ի նոր խաղային վահանակի պատկերների հրապարակմամբ:...
05 / Ապրիլ / 2020
Փրկություն տնից աշխատողների համար․հայ մասնագետների ստեղծած՝ միջազգային ճանաչում ունեցող հավելվածը
Առցանց հաղորդակցության ժամանակ միջավայրի աղմուկը վերացնող՝ հայ մասնագետների ստեղծած krisp հավելվածը համաշխարհային պանդեմիայի օրերին միջազգային լայն ճանաչում է ստացել։
Եթե ծրագիրը իմ մոտից միացած...
06 / Ապրիլ / 2020
Hi tech-ի տիրակալները . ԱՄՆ-ի 10 ամենահարուստ IT գործարարները
Հեղինակավոր Forbes հանդեսը ներկայացրել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, որում ներդրումային ոլորտից հետո ամենաշատ ներկայացուցիչներն ունի տեխնոլոգիական ոլորտը։ Ցուցակի...
06 / Ապրիլ / 2020
Գիտնականները ձայնագրել են պինգվինների ստորջրյա խոսակցությունը
Հարավաֆրիկյան Հանրապետության Նելսոն Մանդելայի անվան համալսարանի գիտնականներն առաջին անգամ տեսաձայնագրել են, թե ինչպես են պինգվինները խոսում ջրի տակ: Այս մասին տեղեկացնում է sciencealert.com...
06 / Ապրիլ / 2020
Ամերիկացի ինժեները ծալվող անիվներով հեծանիվ է ստեղծել
Կալիֆոռնիացի Ալեքս Անիմաշոնը, որը նախկինում Jaguar Land Rover և Mobius Motors ընկերություններում որպես ինժեներ է աշխատել, ծալվող անիվներով հեծանիվ է ստեղծել, գրում է newatlas.com կայքը։
Անիմաշոնը...
06 / Ապրիլ / 2020
Lamborghini-ն կարտադրի բժշկական դիմակներ՝ վերազինելով գործարանային արտադրամասերը. Լamborghini.com
Իտալական Lamborghini մեքենաշինական ընկերությունը հայտարարել է, որ վերազինում է իր գործարանային որոշ արտադրամասեր՝ կորոնավիրուսի դեմ պայքարին միանալու նպատակով:
Ինչպես հայտնում է ընկերության...