Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հունիս / 2025 : 15-57

Կբացվի լաբարատորիա՝ մարդու ուղեղից ավելի հզոր արհեստական բանականություն ստեղծելու համար

Meta-ն հայտարարել է, որ պատրաստվում է ներկայացնել նոր հետազոտական լաբորատորիա, որի նպատակն է, ինչպես նշվում է, սուպերինտելեկտի ստեղծումն է, որը մարդու ուղեղից ավելի բարձր ունակություններով արհեստական բանականության համակարգ կլինի։

Meta-ն նաև բանակցություններ է վարում Scale AI ստարտափի հիմնադիր և ղեկավար Ալեքսանդր Վանի հետ՝ լաբարատորիային միանալու, միլիարդավոր դոլարների ներդրում անելու, ինչպես նաև Scale AI-ի այլ աշխատակիցների իր թիմ ներգրավելու ուղղությամբ։

NYTimes-ի աղբյուրները նշում են՝ Meta-ն առաջատար ԱԲ ընկերությունների՝ օրինակ OpenAI-ի և Google-ի տասնյակ մասնագետներին առաջարկել է միանալ ծրագրին, առաջարկելով նրանց միլիոնավոր դոլարների պայմանագրեր, և շատերն արդեն ընդունել են առաջարկը։

Հավելենք նաև, որ, վերջին ամիսներին ընկերությունը բախվել է արհեստական բանականության ներքին կառավարման խնդիրներին, կադրերի արտահոսքին և մի շարք անհաջող գործարկումների։
Դիտվել է 1292անգամ
Վերջին լուրեր