Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Հունիս / 2025 : 17-37

Նոր կիբեռվտանգավորություն․ Արտահոսել են 16 միլիարդ օգտանուն և գաղտնաբառ

Cybernews պարբերականի հաղորդմամբ՝ վերջին շրջանում արձանագրվել է աննախադեպ մեծ տվյալների արտահոսք, որը ներառում է շուրջ 16 միլիարդ գրառում՝ օգտագործողների մուտքի տվյալներով։ Արտահոսքը ներառում է 30 տարբեր տվյալների հավաքածու, որոնցում կան օգտանուններ և գաղտնաբառեր, օգտագործվող Google, Apple, GitHub, Telegram, VPN ծառայություններում, ինչպես նաև պետական հարթակներում։

Հատկանշական է, որ արտահոսած տվյալները չեն համարվում հնացած․ փորձագետները դրանք գնահատում են որպես արդիական և կիրառելի, ինչը դրանք դարձնում է լուրջ սպառնալիք տվյալների անվտանգության համար։ Շատ դեպքերում տվյալները տրամադրված են ուղիղ՝ հղում / օգտանուն / գաղտնաբառ ձևաչափով, ինչը կիբեռհանցագործներին թույլ է տալիս անմիջապես մուտք գործել օգտատերերի հաշիվներ՝ առանց հավելյալ ջանքերի։

🔒 Ինչ կարող եք անել ձեր անվտանգության համար

1. Օգտագործել երկփուլային նույնականացում (2FA) բոլոր հնարավոր հարթակներում։
2. Օգտվել գաղտնաբառերի կառավարիչներից՝ յուրաքանչյուր հարթակում եզակի և բարդ գաղտնաբառ ունենալու համար։
3. Ստուգել, արդյոք ձեր էլ․ հասցեն կամ գաղտնաբառը հայտնվել է արտահոսքներում՝ օրինակ haveibeenpwned.com հարթակի միջոցով։
4. Փոխել գաղտնաբառերը հատկապես այն հարթակներում, որտեղ դուք չեք օգտագործել 2FA։
5. Զերծ մնալ նույն գաղտնաբառի օգտագործումից տարբեր հարթակներում։

Այս մասշտաբային արտահոսքը հերթական հիշեցումն է, որ տվյալների պաշտպանությունը չպետք է անտեսվի, և նույնիսկ ամենաապահով թվացող հարթակներն էլ կարող են հայտնվել վտանգի տակ։
Դիտվել է 1546անգամ
Վերջին լուրեր